



ԵՊՀ ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի ի պաշտոնե անդամներն են ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները: ՈՒԳԸ գիտական խորհրդի նախագահը ՈՒԳԸ նախագահն է, ով ընտրվում է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից: Ներկայումս ՈՒԳԸ նախագահը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտ Մերի Փանոսյանն է, քարտուղարը՝ Պատմության ֆակուլտետի հայցորդ Սիրանուշ Բաղումյանը:
ԵՊՀ ՈՒԳԸ կառուցվածքային սկզբնական օղակները, ըստ ՈՒԳԸ կանոնադրության, ֆակուլտետային ՈՒԳԸ-ներն են: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ կարող են դառնալ բակալավրիատի առնվազն 2-րդ կուրսում սովորող ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները և ասպիրանտները, ովքեր ՈՒԳԸ կազմում ընդգրկվում են համապատասխան ամբիոնի վարիչի երաշխավորագրով: Այն ստանալու համար ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահը ուսանողին ներկայացնում է ամբիոնի վարիչին: ՈՒԳԸ օրինակելի անդամը պետք է ունենա բարձր առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանք կատարելու և կազմակերպչական հմտություններ, վայելի համակուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի համակրանքը: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներն իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար, ովքեր այնուհետև պետք է հաստատվեն ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից:
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ունի մշտական չորս հանձնաժողով՝
Արտաքին կապերի հանձնաժողով,
Տեղեկատվական հանձնաժողով,
Ընդհանուր հարցերի հանձնաժողով,
Թարգմանական հարցերի հանձնաժողով:
Հանձնաժողովների կազմը համալրվում է ՈւԳԸ ստորաբաժանումների նախագահներ կողմից ՈւԳԸ 1-ական անդամի առաջադրմամբ:
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |