



ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ն գործում է ֆակուլտետի հիմնադրման օրվանից` 1995 թ.-ից: Աստվածաբանության ֆակուլտետի ՈւԳԸ հիմնական նպատակն է ուսանողներին ներգրավել գիտական աշխատանքների մեջ, նպաստել նրանց մասնագիտական և հանրակրթական գիտելիքների ընդլայնմանն ու զարգացմանը: Սա իրականացնելու համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, շնորհանդեսների ներկայացում՝ օտար լեզուներով, կինոդիտումներ, հոգևորականների և տարբեր բնագավառներում աշխատող գիտնականների հետ հանդիպումներ` ուսանողներին հետաքրքրող թեմաներով:
Ֆակուլտետի ՈՒԳԸ-ն արդեն երկու տարի անընդմեջ Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հետ համատեղ կազմակերպում է «Գրաբար՝ ոսկեղէնիկ լեզու Հայոց» խորագիրը կրող գրաբարյան օլիմպիադա, որին մասնակցում են երկու ֆակուլտետների երկրորդ և բարձր կուրսերի ուսանողները: Ուսանողները նաև մասնակցում են տարեկան գիտական նստաշրջաններին` ներկայացնելով իրենց զեկույցները:
Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ կազմը.
Վերջին թարմացումը՝ 19.03.2019
ՈՒԳԸ նախագահ՝ Վանատուր Շերենց
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, Ուսանողական գիտական ընկերություն
Էլ. փոստ՝ sss@ysu.am
Հեռ.՝ | (+374 60) 71-01-94 (ՈՒԳԸ աշխատասենյակ) |
(+374 60) 71-02-94 (ՈՒԳԸ նախագահ) |