Սիրելի՛ ուսանողներ և ասպիրանտներ,

ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներում տպագրության ներկայացվող աշխատանքը պետք է նախապես ներկայացված լինի ՈՒԳԸ որևէ գիտաժողովի ընթացքում, որպեսզի ապահովված լինի երիտասարդական գիտական աշխատանքի նախնական քննարկումը գիտական հանրության (տվյալ դեպքում՝ պրոֆեսորադասախոսական կազմ, երիտասարդ գիտնականներ) ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներում հրատարակության ներկայացվող գիտական աշխատանքներն անցնում են գրախոսման և երաշխավորման որոշակի ընթացակարգ, մասնավորապես.

  1. Աշխատանքը երաշխավորվում է գիտական ղեկավարի և համապատասխան ամբիոնի կողմից (երաշխավորագրի ձևը ներբեռնելու համար սեղմե՛ք այստեղ):
  2. Հավաքված աշխատանքները ներկայացվում են համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդին՝ տպագրության արժանի աշխատանքներն առանձնացնելու, մասնագիտական տեսանկյունից խմբագրելու և վերջնարդյունքում տպագրության երաշխավորելու (կամ մերժելու) համար: Աշխատանքների մասնագիտական խմբագրումն իրականացնում է ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուների խմբագրական խորհրդում առանձնացված պրոֆեսորադասախոսական կազմը:
  3. Ֆակուլտետների գիտական խորհուրդների կողմից երաշխավորված և մասնագիտորեն գրախոսված/խմբագրված աշխատանքներից կազմվում է հոդվածների ժողովածու, որը ներկայացվում է ԵՊՀ գիտական խորհրդի երաշխավորությանը:
  4. ԵՊՀ գիտական խորհրդի կողմից երաշխավորվելուց հետո ժողովածուն ներկայացվում է ԵՊՀ հրատարակչություն, վերջնական խմբագրվում և սրբագրվում են ու տրվում տպարան:

Գիտական հոդվածը չի կարող տպագրվել, եթե չի համապատասխանում ՈՒԳԸ կողմից ներկայացվող չափորոշիչներին: