2017-01-25 10:31:55

ԵՊՀ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

ԵՊՀ աշխատողների բժշկական ապահովագրության պայմանների մասին փաստաթղթերը տեղադրված են բուհի պորտալի «Փաստաթղթեր» կայքում, և առաջիկա շաբաթների ընթացքում կկազմակերպվեն ընձեռված հնարավորությունների ներկայացումներ:

2017 թ.-ի հունվարի 1-ից համալսարանն իր հիմնական աշխատողների համար «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունից ձեռք է բերել բժշկական ապահովագրության փաթեթ, ինչի մասին մանրամասն տեղեկատվություն էր տեղադրվել ԵՊՀ նորությունների կայքում (ԵՊՀ աշխատակիցները կունենան առողջության ապահովագրություն): 

2017 թ.-ի հունվարի 21-ին «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության ներկայացուցիչները ԵՊՀ արհեստակցական կազմակերպության արհբյուրոյի նախագահների համար հանդես եկան իրենց ընկերության կողմից մատուցվող ծառայության մանրամասն ներկայացումով (պրեզենտացիայի նյութը ներբեռնված է կայքում):

Նպատակ ունենալով կոլեկտիվի անդամներին առավել մանրամասն տեղեկացնել ապահովագրությամբ նախատեսված հնարավորությունների և համապատասխան ընթացակարգերի մասին՝ արհբյուրոները առաջիկա շաբաթների ընթացքում ֆակուլտետներում և այլ ստորաբաժանումներում կկազմակերպեն պայմանների լրացուցիչ ներկայացումներ:

ԵՊՀ պորտալում տեղադրված է նաև ԵՊՀ աշխատողների բժշկական ապահովագրության պայմանների պաշտոնական նկարագրությունը:

Բժշկական ապահովագրության հետ կապված հարցերի դեպքում կարող եք խորհրդակցել նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպության աշխատակիցների հետ (հեռ.՝ 060-710-116, ներքին՝ 11-76):