ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ 2010
2010թ. փետրվարի 20-ին ժ.11:00-ին Երևանի պետական համալսարանում անց է կացվելու դպրոցականների օլիմպիադա:
Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով`
Առարկա |
Մասնաշենք |
Լսարան N |
Մաթեմատիկա |
3-րդ |
206 |
Ֆիզիկա |
3-րդ |
310 |
Քիմիա |
1-ին |
Դահլիճ |
Ինֆորմատիկա |
4-րդ |
Համակարգչային կենտրոն |
Կենսաբանություն |
5-րդ |
Դահլիճ |
Աշխարհագրություն |
1-ին |
413 |
Հայ ժողովրդի պատմություն |
6-րդ |
221 |
Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն |
2-րդ |
201 |
Հայոց լեզու և գրականություն |
8-րդ |
202, 203 |
Ռուսաց լեզու |
7-րդ |
216, 217 |
Անգլերեն լեզու |
7-րդ |
212 (ա) |
Ֆրանսերեն |
7-րդ |
005 |
Գերմաներեն |
7-րդ |
305 |
Ստեղծագործական մրցույթ |
7-րդ |
407 |
Դիտել ԵՊՀ քարտեզը
Օլիմպիադան նախատեսվում է ավարտական, 11-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 1-2 աշակերտ: Օլիմպիադայի տևողությունը 4(չորս) ժամ է:
Օլիմպիադայի մասնակիցները փետրվարի 20-ին ժ.10:30-ին պետք է ներկայանան համապատասխան ֆակուլտետների դեկանատների մոտ:
Խնդրում ենք Ձեզ մինչև փետրվարի 8-ը հաստատել Ձեր աշակերտների մասնակցությունը ըստ առարկաների, նշելով աշակերտի անուն, հայրանուն, ազգանունը և այն ուղարկել հետևյալ հասցեով.
ՀՀ, 0025 ք.Երևան
Ա.Մանուկյան 1, ԵՊՀ
Մինչհամալսարանական կրթության կենտրոն
հեռ.+37410 55-40-03
E-mail: pre-uec@ysu.am
Մասնակիցների հայտերը կարող եք ուղարկել նաև էլ.փոստով:
Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին ժ.1500-ին ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ): Փակման արարողությունից հետո ԵՊՀ ֆակուլտետներում տեղի կունենա «Բաց դռների օր»` հանդիպում ֆակուլտետների դեկանների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, աշակերտների մասնագիտական կողմնորոշման նպատակով: