http://www.ysu.am/userfiles/Minch_hamalsaranakan/15.jpg                                   

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ 2012

       
2012թ. փետրվարի 18-ին ժ.1100-ին Երևանի պետական համալսարանում անց է կացվելու դպրոցականների օլիմպիադա:
Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով`

մաթեմատիկա 
ֆիզիկա
քիմիա
ինֆորմատիկա
կենսաբանություն աշխարհագրություն
հայ ժողովրդի պատմություն

մարդու իրավունքներ և ժողովրդավարություն
հայոց լեզու և գրականություն
ռուսաց լեզու
անգլերեն
գերմաներեն
ֆրանսերեն
ստեղծագործական աշխատանք
հայ եկեղեցու պատմություն

Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տևողությունը 4 (չորս) ժամ է:
Օլիմպիադայի մասնակիցները փետրվարի 18-ին ժ.1030-ին պետք է ներկայանան համապատասխան ֆակուլտետների դեկանատների մոտ:
Խնդրում ենք Ձեզ մինչև փետրվարի 6-ը հաստատել Ձեր աշակերտների մասնակցությունը ըստ առարկաների, նշելով աշակերտի անուն, հայրանուն, ազգանունը և այն ուղարկել հետևյալ հասցեով.
ՀՀ, 0025 ք.Երևան
Ա.Մանուկյան 1, ԵՊՀ
Մինչհամալսարանական կրթության վարչություն
հեռ. (37410) 55-40-03
E-mail: pre-ued@ysu.am
Մասնակիցների հայտերը կարող եք ուղարկել նաև էլ.փոստով:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին ժ.1500-ին ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ):

Դիտել ԵՊՀ քարտեզը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Մաթեմատիկա» առարկայի օլիմպիադան տեղափոխվում է փետրվարի 25-ին ժ. 1100

Վերադառնալ գլխավոր էջ