ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարող

Միքայել Մալխասյան









Կրթություն
2007 - 2011 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատ
2011 - 2013 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրա
2013 - 2016 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա

Աշխատանքային փորձ
2010 թ-ից մինչև այժմ «Քվանտ» վարժարանում պատմության ուսուցիչ
2012 - 2015 թթ. ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ
2014 - 2016 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս
2016 - 2018 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ
2018 թ-ից մինչև այժմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ
2018 թ-ից մինչև այժմ «Քվանտ» վարժարանում պատմության ամբիոնի վարիչ
2019 - 2020 թթ․ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2019 թ-ից մինչև այժմ ՀՀ ԿԳՆ պատմության հանրապետական օլիմպիադայի մասնագիտական հանձնախմբի նախագահ

Գիտական աստիճան
2016 թ. ԳԱԱ պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում - 17-րդ դարի առաջին կեսին» թեմայով
2018 թ. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստացել է պատմագիտության դոցենտի գիտական կոչում

Կարդացվող դասընթացներ
Հայոց պատմություն-2 (միջին դարեր)
Հայոց պատմության հիմնահարցեր
ՀՀ և հարևան պետությունների ժողովրդագրական պատկերը (պատմական զարգացման միտումներ և արդի իրավիճակ)
Introduction to the Armenian Studies
Medieval History of Armenia

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայաստանի պատմական աշխարհագրություն և ժողովրդագրություն, հայ սփյուռքի պատմություն և աշխարհագրություն

Հրատարակած աշխատանքներ
Հրատարակել է 10 մենագրություն, ավելի քան 40 հոդված, իր խմբագրությամբ` գիտական հոդվածների 23 ժողովածու

Մասնակցություն գիտաժողովներին և մասնագիտական վերապատրաստումներին
Զեկուցումներով է հանդես եկել ավելի քան 50 գիտաժողովներում, 2010 - 2019 թթ. վերապատրաստվել է Միջազգային բակալավրիատ (IB) համակարգում պատմություն և իմացության տեսություն առարկաների դասավանդման համար

Հասարակական գործունեություն
2010 - 2011 թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ
2010 - 2012 թթ., 2018 թ-ից մինչև այժմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2012 - 2015 թթ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ, ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածուների պատասխանատու խմբագիր
2015 - 2019 թթ., 2020 թ-ից մինչև այժմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար

Պարգևներ
2006 թ. Աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հաղթող
2007 թ. Պատմության հանրապետական օլիմպիադայի բացարձակ հաղթող
2011 թ. «ԵՊՀ լավագույն ուսանող-2011», ԵՊՀ բրոնզե մեդալ
2012 թ. ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգիր, 1-ին և 2-րդ կարգի դիպլոմներ
2013 թ. ՀՀ ԿԳՆ վարկածով «ՀՀ լավագույն ուսանող-2012»
2013 թ. «Քաղաքացիական կրթության լավագույն ուսուցիչ» մրցանակ ԵՄ գրասենյակի կողմից
2013 թ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի շնորհակալագիր` Հայոց եկեղեցու պատմության օլիմպիադաներում սաների հաջող ելույթների համար
2016 թ. ԵՊՀ ոսկե մեդալ` համալսարանում ուսանողական գիտական գործունեություն ծավալելու և ՈՒԳԸ աշխատանքների էապես բարելավման հարցում ունեցած նշանակալի ներդրման համար
2017 թ. ՀՀ ԿԳՆ պատվոգիր

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն (ազատ), անգլերեն (ազատ), թուրքերեն (բառարանով), իտալերեն (բառարանով)