Արարատ Մալխասյան











Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է 1948թ. մարտի 29-ին Հոկտեմբերյան (Արմավիր) քաղաքում:

1970թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1973 թ.` Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան: Քիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:


1974 թ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում կրտսեր գիտաշխատող:

 

1974 - 1993 թթ. աշխատել է «Նաիրի» ԳԱՄ-ում, Պոլիմերների համամիութենական ԳՀԻ-ում` ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի պետ:

 

1993 - 2000 թթ. աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Պարեն» ԳԱՄ ՊՓԲԸ տնօրեն:

 

2000 - 2002 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության պետ:

 

2002-2003թթ. աշխատել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:

 

2003 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով անդամ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ:

 

2006 թ. հունիսի 13-ին նշանակվել է ԵՊՀ պրոռեկտոր:

 

1998 թ. սեպտեմբերի 10-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:

 

1999 թ. հունվարի 30-ին (ՀՀԿ 5-րդ համագումար), 2001թ. հունիսի 9-ին (ՀՀԿ 6-րդ համագումար), 2003 թ. հուլիսի 12-ին (ՀՀԿ 8-րդ համագումար), 2005 թ. դեկտեմբերի 17-ին (ՀՀԿ 9-րդ համագումար),

 

2006 թ. հուլիսի 22-ին (ՀՀԿ 10-րդ համագումար), 2007թ. նոյեմբերի 10-ին (ՀՀԿ 11-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ:

 

2009 թ. նոյեմբերի 28-ին (ՀՀԿ 12-րդ համագումար) դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ:

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա: