ԵՊՀ գերբ
Երեւանի պետական
համալսարանի գերբի
կենտրոնում պատկերված է
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի
ուրվանկարը, վերեւում
Արարատ լեռն է, ներքեւում`
բացված գիրք, իսկ ձախ կողմի
ջահը խորհրդանշում է
գիտությունը: ԵՊՀ գերբը
շրջանաձեւ երիզում է
եռալեզու (հայերեն, անգլերեն,
ռուսերեն) «Երեւանի պետական
համալսարան, 1919» գրվածքը:
Այն ոսկեգույն է:

ԵՊՀ գերբ (CDR ֆորմատով, 147 kb)
ԵՊՀ հիմներգ
Երեւանի պետական
համալսարանի հիմներգը
ստեղծվել է 2004 թ-ի մայիսին:
ԵՊՀ հիմներգի հեղինակներն են
կոմպոզիտոր
Ռոբերտ Ամիրխանյանը եւ
բանաստեղծ Հովիկ Հովեյանը:

ԵՊՀ հիմներգ

ԵՊՀ հիմնը
ԵՊՀ դրոշ
Երեւանի պետական
համալսարանի դրոշը կապույտ է,
եզրերը ոսկեգույն ծոփքերով են,
կենտրոնում ԵՊՀ ոսկեգույն
գերբն է: Դրոշի լայնության եւ
երկարության չափերի
հարաբերությունը 1:2-ի է:

ԵՊՀ դրոշ (CDR ֆորմատով, 535 kb)
Քարտեզ