ԵՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում եվրոպական համալսարաններում
04.07.18 - 31.08.18
ԵՊՀ որակի ապահովման կնետրոն

Հարգելի՛ ԵՊՀ դասախոս,

Երևանի պետական համալսարանը համակարգում է ERASMUS+ PRINTeL «Փո­փոխություն լսարանում. Նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական փորձա­ռության բարելավման նպատակով» նախագիծը, որի շրջանակներում 2018 թ.-ի նոյեմ­բեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել ԵՊՀ դասախոսների 5-օրյա ինտենսիվ (արագացված) վերապատրաստում նախագծի գործընկեր եվրոպական համալսարաններում (Լյովենի կաթոլիկ, Բարսելոնայի, Պորտոյի, Լինշոպինգի և Գրացի Կիրառական գիտությունների համալսարաններ)։


Ծրագրի նպատակն է պատրաստել վերապատրաստողներ, ովքեր կտիրապետեն դասավանդման և ուսումնառության նորարարական և տեխնոլոգիա­պես հագեցած ժամանակակից մեթոդներին` ձեռք բերած փորձը հետագայում ԵՊՀ-ում տարածելու նպատակով։ Նախատեսվում է վերապատրաստել թվով 16 այդպիսի վերապատրաս­տող։


Թեկնածուների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքով` համա­պա­տասխան հանձնաժողովի կողմից։ Վերապատրաստման և գործուղման բոլոր ծախսերը փոխ­հատուցվելու են PRINTeL նախագծի միջոցներից։


Թեկնածուներին ներկայացվող պահանջները և մրցույթի չափանիշներն են`

1. ԵՊՀ հիմնական աշխատող,

2. տարիքը` մինչև 50,

3. անգլերենի լավ իմացություն (առնվազն C1 մակարդակ),

4. տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման հմտու­թյուն­ներ,

5. պարտավորություն` վերապատրաստումից հետո` 3 ամսվա ընթացքում վե­րա­­պատրաստելու առնվազն տասը գործընկեր դասախոսի, ինչի մասին թեկ­նածուի և նախագծի ղեկավարի միջև կնքվելու է համապատասխան համա­ձայնագիր,

6. առավելությունը տրվելու է այն թեկնածուներին, ովքեր արդեն դասավանդում են ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության դասախոսների վերապատրաստման ծրագրերում և հանձնառու են շարունակելու այդ գոր­ծունեությունը առնվազն 2 (երկու) տարի։


Դիմում-հայտերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային տարբե­րակով` ԵՊՀ որակի ապահովման կնետրոն (կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 402 սենյակ կամ printel@ysu.am էլեկտրոնային հասցեով)` ս.թ. հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։


Մրցույթը կկայանա ս.թ. սեպտեմբերի 3-5-ը, իսկ ար­դյունք­ները կհրապարակվեն սեպտեմբերի 7-ին։