կամ
«Ինչպե՞ս և որտե՞ղ փնտրել աշխատանք»
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է սեմինար-դասընթաց:

Դասընթացի մասնակիցները`

  • Տեղեկություններ կստանան աշխարհում և Հայաստանում երիտասարդների զբաղվածության, գործազրկության հիմնախնդրի մասին,
  • կծանոթանան աշխատանք փնտրելու հիմնական աղբյուրներին,
  • կծանոթանան աշխատանք գտնելուն խոչընդոտող գործոններին,
  • կծանոթանան ՀՀ աշխատաշուկայի կարիքներին, պահանջված մասնագիտություններին և ՀՀ գործատուների պահանջներին,
  • հնարավորություն կունենան պլանավորել իրենց կարիերան և հետագա գործողությունները:

Սեմինար-դասընթացը տեղի կունենա ս.թ.ապրիլի 8-ին, ժամը՝ 14:00-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ):

Ցանկացողները կարող են մինչև ս.թ. ապրիլի 7-ը, ժամը՝ 14:00-ն, գրանցվել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ) կամ acc@ysu.am էլ. հասցեին ուղարկել անձնական տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆակուլտետ, էլ. հասցե)՝ նշելով դասընթացի անվանումը:

 



ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում: