կամ
«Ռոստելեկոմ.նոր հնարավորություններ ուսանողների համար»
ՊՐԱԿՏԻԿԱ
«Ռոստելեկոմ Արմենիա» ընկերությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար:

Պրակտիկայի նկարագրություն

  • «Ռոստելեկոմ. նոր հնարավորություններ ուսանողների համար» ծրագրի մասնակիցները կծանոթանան «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության գործունեությանը,
  • կանցնեն ինտերակտիվ ուսուցում շուրջ 10 թեմաներով,
  • հնարավորություն կունենան նոր առաջարկներ անել ընկերության տարբեր ճյուղերի գործունեության վերաբերյալ,
  • կմասնակցեն թիմային մի շարք մրցույթների:

 Մասնակցության պայմաններ

  • ծրագրին մասնակցելու իրավունք կունենան 40 ուսանողներ, ովքեր կընտրվեն հարցազրույցի միջոցով
  • մրցույթային փուլում հաղթող ճանաչված մասնակիցները հնարավորություն կունենան եռամսյա վարձատրվող ուսուցում անցնել իրենց նախընտրած բաժնում, իսկ դրական արդյունքներ ունենալու դեպքում՝ համալրել «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության անձնակազմի շարքերը
  • բոլոր մասնակիցները կգրանցվեն ընկերության ռեզերվում` որպես հնարավոր թափուր հաստիքների համալրման առաջնահերթ թեկնածուներ

Ծրագիրը կմեկնարկի սույն թվականի մայիսի 20-ից:

Մասնակցել ցանկացողները կարող են հայտերն ուղարկել hr@rtarmenia.am էլ. հասցեին՝ թեմա բաժնում նշելով «RNP» հապավումը: Հայտերը կարող եք ներբեռնել «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության պաշտոնական կայքից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 05.05.2015թ:

«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում:
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով: