կամ
Ընդունարանի աշխատակից
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին անհրաժեշտ է ընդունարանի աշխատակից:

Աշխատանքային օրեր

Երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամեր

09:00-18:00

Աշխատանքի նկարագրություն

  • ընկերության ընդհանուր և կազմակերպչական բնույթ կրող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին,
  • ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և հայտերի կարգավորման գործընթացի վերաբերյալ հաճախորդներին մանրամասն տեղեկատվության տրամադրում,
  • մուտքային հեռախոսազանգերի ընդունում և մշակում,
  • դիմումի (զանգի) բնույթի որոշում, ուղղված հարցի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տրամադրում կամ զանգի փոխանցում համապատասխան մասնագետին,
  • գրասենյակ ներկայացած հաճախորդի այցի նպատակի ճշտում, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • հաճախորդների առաջարկների (բողոքների) գրանցում և ներկայացում համապատասխան ստորաբաժանումներ,
  • Երևանի և մարզերի վաճառքի կետերի, նրանց հասցեների, հեռախոսահամարների և աշխատաժամերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն,
  • հաղորդակցվելու գերազանց կարողություն,
  • հայերենի, ռուսերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
  • MS Office փաթեթի (մասնավորապես` Word, Excel) գերազանց իմացություն,
  • մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
  • պատասխանատվության զգացում,
  • սովորելու ցանկություն,
  •  սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել hr@rgs.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.04.2015թ:

Ֆակուլտետ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում:
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով: