կամ
«Բանկային ռիսկերի արդյունավետ կառավարում»
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպում է «Բանկային ռիսկերի արդյունավետ կառավարում» խորագրով սեմինար-դասընթաց:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան`

  • բանկային ռիսկերի կառավարման միջազգային ստանդարտներին (Բազել 1, Բազել 2, Բազել 3) և վերջիններիս ներդրմանը ՀՀ բանկային համակարգում,
  • ՀՀ առևտրային բանկերում ռիսկերի կառավարման հիմնական սկզբունքներին և մեթոդներին,
  • ՀՀ առևտրային բանկերում նորմատիվային կապիտալի մեծության վրա ազդող հիմնական գործոններին:

Դասընթացի նպատակային խումբ՝

Ավարտական կուրսի ուսանողներ, ովքեր ցանկանում են աշխատել ՀՀ բանկերում՝ առանց մասնագիտական սահմանափակման:

Դասընթացավար՝

Հայաստանում GARP ռիսկերի հավաստագրման ծրագրի դասընթացավար Արթուր Համբարձումյան:

Սեմինարը տեղի կունենա ս.թ. մայիսի 7-ին, ժամը՝ 14:30-ին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, միջոցառումների դահլիճ):

Ցանկացողները կարող են մինչև ս.թ. մայիսի 6-ը գրանցվել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 604 սենյակ) կամ acc@ysu.am էլ. հասցեին ուղարկել անձնական տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, ֆակուլտետ, էլ. հասցե)՝ նշելով դասընթացի անվանումը:

«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում:
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով: