կամ
Ինտերնետային իրավական պարբերականի խմբագրում, հոդվածագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» ՍՊԸ իրավաբանական գրասենյակը ինտերնետային իրավական պարբերականի խմբագրական աշխատանքներ կատարելու պրակտիկայի հնարավորություն է ընձեռում:

Պրակտիկայի տևողություն

2 ամիս

Պրակտիկայի օրեր, ժամեր

Ազատ գրաֆիկ՝ պրակտիկա անցնողի հետ համաձայնեցված ժամանակացույցով

Պրակտիկայի նկարագրություն

  • egalinfo.am ինտերնետային իրավական պարբերականի ամենօրյա թարմացում,
  • ներպետական և միջազգային իրավական լրատվական նյութերի տեղադրում,
  • օպերատիվ արձագանքում էջին ուղղված նամակներին և հարցերին,
  • պարբերականի ֆեյսբուքյան էջի թարմացում,
  • հոդվածների պատրաստում և խմբագրում,
  • պարբերականի բնականոն գործունեությանն ուղղված այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն (ցանկալի է ժուռնալիստիկայի, հայ բանասիրության, ռուս բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության և իրավագիտության ոլորտներում),
  • հաղորդակցվելու գերազանց կարողություն,
  • մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
  • պատասխանատվության զգացում,
  • սովորելու ցանկություն:

Պրակտիկայի վերջում մասնակիցներին տրվում են բնութագրեր և հավաստագրեր: Պրակտիկան առավել հաջող անցած մասնակիցներին կարվեն աշխատանքային առաջարկներ:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject)  բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 21.05.2015թ.:

Ֆակուլտետ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: