կամ
Աշխատակիցների հավաքագրման և համալսարանների հետ համագործակցության մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին անհրաժեշտ է աշխատակիցների հավաքագրման և համալսարանների հետ համագործակցության մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • աշխատանքի ընդունման կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարութան մշակում (ամսական և տարեկան անձնակազմի թիվը, աշխատանքի ընդունման աղբյուրներ, թիրախային խմբեր և այլն),
  • համապատասխան բաժնի ղեկավարի հետ թափուր աշխատատեղի նկարագրի կազմում և հրապարկում` ելնելով կազմակերպության կարճաժամկետ/երկարաժամկետ ռազմավարությունից,
  • աշխատանքային դիմումների ուսումնասիրություն, թեկնածուների ցուցակների կազմում և նրանց հետ հարցազրույցների անցկացում,
  • հարցազրույցների արդյունքների գնահատում՝ ըստ պահանջվող հմտությունների և գիտելիքների,
  • հարցազրույցների գնահատման գործիքների մշակում,
  • ռեզյումեների առցանց և առկա տվյալների բազայի կոորդինացում,
  • ընկերության տեղեկատուների և այլ տեղեկատվական նյութերի պատրաստում,
  • աշխատանքի շուկայի և այլ հանդիպումների ընթացքում «Օրանժ Արմենիաե-ի ներկայացում,
  • համալսարանների հետ կապերի պահպանում (Wifi անկյուններ, պրակտիկաներ, «Օրանժ Արմենիա»-ի աշխատակիցների կողմից անցկացվող դասընթացներ),
  • Հայաստանում «Օրանժ Արմենիա» խմբի մարդկային ռեսուրսների ծրագրերի իրականացում և կոորդինացում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն (ցանկալի է հոգեբանության կամ սոցիոլոգիայի ոլորտում),
  • 2-3 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների ոլորտում,
  • վարքագծային հարցազրույցներ վարելու փորձը ցանկալի է,
  • MS Office փաթեթի (Word, Excel, Power Point, Access, Outlook) իմացություն,
  • անգլերենի և հայերենի գերազանց իմացություն,
  • նախագծերի ղեկավարման փորձառություն, մի քանի նախագծեր միաժամանակ իրականացնելու կարողություն,
  • թիմում աշխատելու կարողություն,
  • հաղորդակցման հմտություններ:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.06.2015թ.:

Ֆակուլտետ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում: