կամ
Ֆակուլտետներ
Ռուս բանասիրության ֆակուլտետ
Ռուս բանասիրության ֆակուլտետը հիմնադրվել է 1976 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 4 ամբիոն և 1 գիտաուսումնական կենտրոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր:
Ֆակուլտետն ունի շուրջ 500 ուսանող, դասավանդում է շուրջ 100 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը համագործակցում է «Արմինֆո» լրատվական գործակալության և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի հետ: Համագործակցության շրջանակում կազմակերպվում են համատեղ միջոցառումներ, գիտաժողովներ, ուսանողների համար կազմակերպվում են պրակտիկաներ: Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել նաև Ռուսաստանի Դաշնության համալսարանների և գիտական հաստատությունների, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրների ռուսագիտական կենտրոնների հետ: Վերջին տարիներին ֆակուլտետի ուսանողները (մոտ 6 ուսանող յուրաքանչյուր տարի) մեկնում են ամառային լեզվի դասընթացների Հունաստան և Բուլղարիա: Նման պայմանավորվածություն կա նաև Լեհաստանի հետ:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Պավել Բալայան (ֆակուլտետի դեկան)
2. Մարզարիտա Դպիրյան (գիտական քարտուղար)
3. Կարինե Մխիթարյան (դասախոս)
4. Ալեքսանդր Ավանեսով («Արմինֆո» լրատվական գոծակալության տնօրենի տեղակալ)
5. Արմիևե Թյությունջյան (Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն)
6. Սերգեյ Մուրադյան («Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Արմինֆո» լրատվական գործակալություն
2. Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն
3. «Լիտերատուրնայա Արմենիա» հանդես
Հայտարարություններ
6-ամսյա աշխատափորձի վճարովի ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունում մեկնարկում է 6-ամսյա աշխատափորձի վճարովի ծրագիր։
Վաճառքի մենեջեր
ԱՇԽԱՏԱՆՔ
ՋԻ-ԷՄ-ՋԻ Գրուպ ՍՊԸ-ին անհրաժեշտ է Վաճառքի մենեջեր (օֆիսային)։
Հաճախորդների սպասարկման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
Jur.am ընկերությանը անհրաժեշտ է հաճախորդների սպասարկման մասնագետ։
Տեղեկատվական հանդիպում Destination competitiveness, Culture and Heritage Tourism and Regional Clusters: Case of Macedonia(s) թեմայով
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը EU Business School-ի հետ համագործակցության շրջանակում կազմակերպում է առցնաց տեղեկատվական հանդիպում Destination competitiveness, Culture and Heritage Tourism and Regional Clusters: Case of Macedonia(s) թեմայով։
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում: