կամ
Ֆակուլտետներ
Ռուս բանասիրության ֆակուլտետ
Ռուս բանասիրության ֆակուլտետը հիմնադրվել է 1976 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 4 ամբիոն և 1 գիտաուսումնական կենտրոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր:
Ֆակուլտետն ունի շուրջ 500 ուսանող, դասավանդում է շուրջ 100 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը համագործակցում է «Արմինֆո» լրատվական գործակալության և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի հետ: Համագործակցության շրջանակում կազմակերպվում են համատեղ միջոցառումներ, գիտաժողովներ, ուսանողների համար կազմակերպվում են պրակտիկաներ: Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել նաև Ռուսաստանի Դաշնության համալսարանների և գիտական հաստատությունների, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրների ռուսագիտական կենտրոնների հետ: Վերջին տարիներին ֆակուլտետի ուսանողները (մոտ 6 ուսանող յուրաքանչյուր տարի) մեկնում են ամառային լեզվի դասընթացների Հունաստան և Բուլղարիա: Նման պայմանավորվածություն կա նաև Լեհաստանի հետ:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Պավել Բալայան (ֆակուլտետի դեկան)
2. Մարզարիտա Դպիրյան (գիտական քարտուղար)
3. Կարինե Մխիթարյան (դասախոս)
4. Ալեքսանդր Ավանեսով («Արմինֆո» լրատվական գոծակալության տնօրենի տեղակալ)
5. Արմիևե Թյությունջյան (Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն)
6. Սերգեյ Մուրադյան («Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Արմինֆո» լրատվական գործակալություն
2. Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն
3. «Լիտերատուրնայա Արմենիա» հանդես
Հայտարարություններ
Ընդունարանի աշխատակից
ԱՇԽԱՏԱՆՔ
Էյ ընդ Էմ Ռեյր ՍՊԸ-ին անհրաժեշտ է ընդունարանի աշխատակից, ով պատասխանատու կլինի իրականացնելու տարաբնույթ վարչական և գործավարական հանձնարարություններ։
Մարքեթինգի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
“Մեհրաբյան և որդիներ” ՍՊԸ-ին անհրաժեշտ է մարքեթինգի մասնագետ:
Մարքեթինգի մասնագետ պրակտիկանտ
ՊՐԱԿՏԻԿԱ
“Մեհրաբյան և որդիներ” ՍՊԸ-ին անհրաժեշտ է մարքեթինգի մասնագետ պրակտիկանտ:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ ՈՒՍԱՆՈՂԻՆ
ԴԱՍԸՆԹԱՑ
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը ուսանողների համար կազմակերպում է վարպետաց դասեր։
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում:
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
«ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել վարպետության դաս «Big Mind» ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՀՀ կառավարման ակադեմիայի դասախոս, ոչ-վերբալ հաղորդակցության փորձագետ Հակոբ Մակդիսի հետ՝ «Մարմնի լեզուն գործնական կյանքում» թեմայով: