կամ
Ֆակուլտետներ
Ռուս բանասիրության ֆակուլտետ
Ռուս բանասիրության ֆակուլտետը հիմնադրվել է 1976 թվականին, իր կառուցվածքում ընդգրկում է 4 ամբիոն և 1 գիտաուսումնական կենտրոն: Ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է շուրջ 10 կրթական ծրագիր:
Ֆակուլտետն ունի շուրջ 500 ուսանող, դասավանդում է շուրջ 100 դասախոս:
Ֆակուլտետի մասին առավել մանրամասն` ֆակուլտետի կայքում:

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը համագործակցում է «Արմինֆո» լրատվական գործակալության և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի հետ: Համագործակցության շրջանակում կազմակերպվում են համատեղ միջոցառումներ, գիտաժողովներ, ուսանողների համար կազմակերպվում են պրակտիկաներ: Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել նաև Ռուսաստանի Դաշնության համալսարանների և գիտական հաստատությունների, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրների ռուսագիտական կենտրոնների հետ: Վերջին տարիներին ֆակուլտետի ուսանողները (մոտ 6 ուսանող յուրաքանչյուր տարի) մեկնում են ամառային լեզվի դասընթացների Հունաստան և Բուլղարիա: Նման պայմանավորվածություն կա նաև Լեհաստանի հետ:

Ֆակուլտետում ձեռնարկությունների հետ անմիջական համագործակցությունը համակարգելու նպատակով, համաձայն «Ձեռնարկությունների հետ ԵՊՀ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կանոնակարգի», ստեղծվել է ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհուրդը:

Ձեռնարկությունների հետ ֆակուլտետի համագործակցության խորհրդի կազմ

1. Պավել Բալայան (ֆակուլտետի դեկան)
2. Մարզարիտա Դպիրյան (գիտական քարտուղար)
3. Կարինե Մխիթարյան (դասախոս)
4. Ալեքսանդր Ավանեսով («Արմինֆո» լրատվական գոծակալության տնօրենի տեղակալ)
5. Արմիևե Թյությունջյան (Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն)
6. Սերգեյ Մուրադյան («Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ)

Ֆակուլտետի գործընկեր ձեռնարկությունների ցանկ

1. «Արմինֆո» լրատվական գործակալություն
2. Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն
3. «Լիտերատուրնայա Արմենիա» հանդես
Հայտարարություններ
Անհատական մենեջեր
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է անհատական մենեջեր:
Ապառիկ վաճառքի գծով մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ապառիկ վաճառքի գծով մասնագետ:
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն նախաորակավորման ծրագրի հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:
«Սկսնակից փորձառու» ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Զիգզագ» ՍՊԸ-ում մեկնարկում է «Սկսնակից փորձառու» ծրագիրը, որը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների համար:
ԵՂԻ՛Ր ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՔՈ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՂԻ՛Ր ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՔՈ ՈԼՈՐՏՈՒՄ
Մայր բուհի շրջանավարտներն այսուհետ ավելի հեշտ կկողմնորոշվեն աշխատաշուկայում: