կամ
Սոցիոլոգ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտին անհրաժեշտ է սոցիոլոգ:

Աշխատանքի նկարագրություն

  • քանակական հետազոտությունների հարցաթերթերը անհրաժեշտության դեպքում բերել համապատասխան ձևաչափի՝ ըստ Ընկերությունում մշակված չափանիշների,
  • իրականացնել հարցաթերթի ներկայացումը հարցազրուցավարներին և կոորդինատորներին` թրեյնինգների և դերային խաղերի միջոցով,
  • ընդունել փորձարարական հարցաթերթերը և դրանց արդյունքների հիման վրա ՏՄ-ին ներկայացնել առաջարկություններ,
  • կազմել հարցաթերթերի լրացման ուղեցույց` հարցազրուցավարների և կոորդինատորների համար,
  • ստուգել հարցաթերթերի բովանդակությունը և կազմակերպել հարցաթերթերի կոդավորման գործընթացը,
  • կազմակերպել և վերահսկել SPSS բազայում տվյալների մուտքագրումը,
  • իրականացնել տվյալների նախնական վերլուծություն` վիճակագրական բնութագրիչների /միջին, մեդիան, ստանդարտ շեղում և այլն/ հիման վրա,
  • կատարել հետազոտության ընթացքի հետ կապված այլ աշխատանքներ և հրահանգներ:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն սոցիոլոգիայի ոլորտում,
  • նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • MS Excel, MS PowerPoint, SPSS համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն,
  • հայերենի և անգլերենի գեռազանց իմացություն,
  • ժամանակի կառավարման, միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու հմտություն, ճկունություն,
  • սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
  • պատասխանատվության զգացում:

Ցանկացողները կարող են ռեզյումեները և մոտիվացիոն նամակներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 06.12.2015թ.:

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: