կամ
Թիմի ղեկավար
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ին անհրաժեշտ է թիմի ղեկավար (կամավոր):

Հիմնական պարտականություններ

  • թիմի պարբերական աշխատանքների պլանավորում,
  • թիմում կամ նրա աշխատանքներում առաջացած խնդիրների գնահատում, օպտիմալ լուծումների հայտնաբերում և շտկում,
  • թիմի աշխատանքների ուղղորդում,
  • թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքների հստակ պատկերացում և վերահսկում,
  • թիմի աշխատանքների վերջնաժամկետների նկատմամբ վերահսկողություն, կազմակերպության աշխատանքներում ներգրավվածություն, մյուս թիմերի ղեկավարների հետ համագործակցություն,
  • շաբաթական միջինում 5 ժամ զբաղվածություն:

Պահանջվող որակավորումներ

  • առաջնորդության հմտություններ,
  • նպատակասլացություն,
  • հետաքրքիր և ստեղծարար մոտեցում,
  • նվիրվածություն, պատասխանատվություն, թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն,
  • ռուսերենի և անգլերենի իմացություն,
  • ուշադրություն մանրուքներին:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.02.2018թ.:

ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: