կամ
Ուսումնական գծով համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔ
«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիային անհրաժեշտ է ուսումնական գծով համակարգող (Oxford Brookes անգլիական համալսարանի բակալավրիատի ծրագիր):

Հիմնական պարտականություններ

  • Նոր ուսանողների հետ խորհրդակցության ապահովում
  • Ընթացիկ ուսանողների հետ կապի պահպանում
  • Գովազդային նյութերի պատրաստում
  • Դասերի պլանավորում
  • Տպագիր ուսուցողական նյութերի և գրքերի տպագրում
  • Դասերի տեխնիկական մասի վերահսկում
  • Միջազգային գրանցումների գործընթացի վերահսկում
  • Ուսանողների տվյալների բազայի կանոնավոր թարմացում
  • Բակալավրի աստիճանի ծրագրի հետ կապված բաց դռների օրերի և միջոցառումների կազմակերպում և անցկացում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կամ հարակից այլ ոլորտներում
  • 1-3 տարվա աշխատանքային փորձ
  • Անգլերենի և հայերենի գերազանց տիրապետում (ռուսերենի իմացությունը կհամարվի առավելություն)
  • Հաղորդակցման, ներկայացման և միջանձնային հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու ունակություն
  • Ժամանակի կառավարում և կազմակերպչական հմտություններ
  • Գերազանց համակարգչային հմտություններ:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.08.2018թ.:

Ֆակուլտետ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում: