կամ
Հանրային կապերի և մարքեթինգի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիային անհրաժեշտ է հանրային կապերի (PR) և մարքեթինգի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Մշակել տարեկան մարքեթինգային պլան
  • Պատրաստել պրոմո-նյութեր, ներառյալ տեքստի խմբագրումը, դիզայնը, պատրաստումը, վերջնական տպագրումը և նյութերի տեղադրումը
  • Իրականացնել շուկայի հետազոտություն, վերահսկել ոլորտի նորությունները և զարգացումները
  • Կազմակերպել և ղեկավարել տարբեր կորպորատիվ միջոցառումներ
  • Կառավարել գովազդային արշավները սոցիալական մեդիա հարթակներwւմ (Facebook, LinkedIn, Instagram) և վերահսկել դրանց հաջողությունը
  • Ապահովել ընկերության գործունեության պատշաճ կերպով ներկայացումը ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիա հարթակներում
  • Աջակցել հանդիպումների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ PR-ի ոլորտում
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Սահմանված ժամանակահատվածում խնդիրները լուծելու ունակություն
  • Ստեղծագործական և նորարարական մոտեցում
  • Վերլուծական մտածելակերպ
  • Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով, ռուսերենի իմացությունն կդիտվի որպես առավելություն
  • 3 լեզուներով տեքստեր գրելու գերազանց ունակություն (copywriting)
  • MS Office-ի հմուտ տիրապետում, գրաֆիկական ծրագրերի իմացությունը (Corel Draw, Photoshop, Adobe Illustrator և այլն) կդիտվի որպես առավելություն
  • Թիմում և անհատական աշխատելու ունակություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով հաստիքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.08.2018թ.:

Ֆակուլտետ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ  «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «NATIONAL INSTRUMENTS CORPORATION»-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր շրջայց ամերիկյան «National Instruments Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղում: