կամ
Թարգմանիչների բաժնի ղեկավար
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ին անհրաժեշտ է թարգմանիչների բաժնի ղեկավար:

Հիմնական պարտականություններ

•  Բաժնի աշխատանքների պլանավորում և կազմակերպում

•  Բաժնի աշխատանքներում առաջացած խնդիրների գնահատում, օպտիմալ լուծումների մշակում և շտկում

•  Բաժնի անդամներին իրենց աշխատանքներում ուղղորդում

•  Բաժնի յուրաքանչյուր անդամի աշխատանքների մասին հստակ պատկերացում և վերահսկում

•  Բաժնի ամսական հանդիպումների կազմակերպում և հանդիպման օրակարգի մշակում

•  Բաժնի աշխատանքների վերջնաժամկետների նկատմամբ վերահսկողություն

•  Բաժնի աշխատանքների ամփոփիչ հաշվետվությունների պատրաստում

•  Կազմակերպության աշխատանքներում բարձր ներգրավվածություն և համագործակցություն մյուս բաժնի ղեկավարների հետ:

 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

•Առնվազն երկու օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) իմացություն

•MS Office, Google Docs, Sheets, Forms ծրագրի իմացություն

• Առաջնորդական հմտություններ

•Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ

•Ներգրավվածության բարձր մակարդակ

•Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում

•Հետևողականություն և հաստատակամություն

•Ստեղծարարություն, նպատակասլացություն և  համարձակություն

•Արագ կողմնորոշվելու ունակություն

•Նվիրվածություն և թիմի հետ համագործակցելու պատրաստակամություն

•Մանրուքների նկատմամբ ուշադրություն;

 

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով կամավորական աշխատանքի անվանումը:


Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 12․04․2020թ․

 

 

 

Ֆակուլտետ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: