կամ
“Start with Coke” 2020 ծրագիր
ԾՐԱԳԻՐ
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ում մեկնարկում է “Start with Coke” 2020 ծրագիրը։

Ծրագրի նպատակը՝
•Ներգրավել տաղանդավոր և ակտիվ  երիտասարդների՝ ապահովելով նրանց հետագա զարգացումը ընկերությունում

•Առաջնորդության և մասնագիտական հմտությունների զարգացում ծրագրի մասնակցության ընթացքում
•Կորպորատիվ ծրագրերին և նախագծերին մասնակցություն
 Հիմնական պահանջները՝

•Բակալավրի վերջին, մագիստրատուրա 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ, ինչպես նաև 2018-2020 թթ. շրջանավարտներ

•Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
 Ծրագրի ընթացքը՝ 6 ամիս

 Ծրագրի հաջող ավարտի դեպքում՝

•Հնարավորություն դառնալ կազմակերպության աշխատակից (թափուր հաստիքի առկայության դեպքում)

 Ծրագրի պայմաններ՝

• Վճարովի կես / ամբողջ դրույք աշխատանք

 Start with Coke” 2020 ծրագիրը կմեկնարկի հետևյալ բաժիններում՝

•Իրավաբանական
•Բիզնես լուծումներ և համակարգեր / ՏՏ
•Մարդկային ռեսուրսների կառավարում
•Հասարակական գործերի և հաղորդակցության
•Ֆինանսական
•Արտադրություն
•Գնումների
•Տեխնիկական սպասարկման
 

Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝

 

https://pages.beamery.com/coca-colahellenic/page/startwithcoke

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 22.03.2020թ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: