կամ
Պրակտիկայի հնարավորություն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում
ՊՐԱԿՏԻԿԱ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ընկերության Կառավարման խորհրդատվական ծառայությունների հետազոտությունների թիմում:

Հիմնական պարտականություններ

  • Մասնակցել սահմանված ծրագրերի համար հետազոտության սխեմայի և գործողությունների պլանի մշակման աշխատանքներին
  • Երկրորդական տվյալների հավաքագրում, փաստաթղթերի ուսումնասիրություն և վերլուծությունների իրականացում` թիմի ավագ գործընկերների ուղղորդման ներքո
  • Սոցիալ-տնտեսական ժամանակային շարքերի տվյալների բազաների վարում և թարմացում` թիմի գործընկերների ուղղորդման ներքո
  • Մասնակցություն որակական և քանակական հարցումների համար գործիքների մշակմանը և հավաքագրված նախնական տվյալների վերլուծությանը
  • Իրականացված հետազոտությունների վերաբերյալ ներքին և արտաքին հաշվետվությունների նախագծերի կազմում` թիմի ավագ գործընկերների ուղղորդման ներքո:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ 

  • Զարգացած վերլուծական հմտություններ, թվերի հետ աշխատելու ունակություն
  • Տվյալների ճշգրտությունը պահպանելու ունակություն, ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Միջանձնային շփման և հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Բարձրագույն կրթություն (կամ բարձր կուրսի ուսանող) տնտեսագիտության, վիճակագրության, մաթեմատիկայի կամ այլ հարակից ոլորտում
  • Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեներին՝  hr@ameriagroup.am   և acc@ysu.am  թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 

Ֆակուլտետ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: