կամ
Մարքեթինգի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
“Մեհրաբյան և որդիներ” ՍՊԸ-ին անհրաժեշտ է մարքեթինգի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Իրականացնել մարքեթինգային ուսումնասիրություններ,
  • Պատրաստել պրեզենտացիաներ և հաշվետվություններ,
  • Օժանդակել կայքի պատրաստմանը և զարգացմանը, 
  • Գտնել նոր գործընկերներ և պահպանել գործընկերական հարաբերությունները ներքին և արտաքին մատակարարների հետ,
  • Առաջարկել ամենօրյա SMM կոնտենտ,
  • Իրականացնել զանգվածային լրատվական միջոցներում գովազդային ձևերի և մեթոդների , ինչպես նաև դրանց բովանդակային, գունային և երաժշտական ձևավորումների ընտրությունը,
  • Կազմակերպել  գովազդների տեքստերի, պաստառների, փաթեթների (կատալոգներ, բրոշյուրներ) մշակումը:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում,
  • Հայերեն գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • Թվային մարքեթինգի գործիքների կիրառման փորձ համացանցային տարբեր տիրույթներում,
  • Photoshop, Adobe XD ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Սոցիալական մեդիայում ամենօրյա կոնտենտ ստեղծելու փորձառություն,
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Ստեղծագործական մտածելակերպ,
  • Հաղորդակցման հմտություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և    կարիերայի կենտրոնի acc@ysu.am  էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.05.2021թ:

ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: