կամ
Լրատվական ծառայության համակարգչային ցանցի սպասարկման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանն անհրաժեշտ է լրատվական ծառայության համակարգչային ցանցի սպասարկման մասնագետ։

Հիմնական պարտականություններ

  • Համակարգիչներում տեղադրել օպերացիոն համակարգեր, ծրագրեր, իրականացնել ընթացիկ սպասարկում, թարմացումներ, տրամադրել ՏՏ աջակցություն և խորհրդատվություն աշխատողներին, կատարել ֆորմատավորում
  • Վերացնել սարքասրահների, մոնտաժային և եթերային համակարգիչների անսարքությունները
  • Լուծել համակարգիչների ֆիզիկական ու ծրագրային խնդիրները, կատարել ընթացիկ սպասարկում
  • Նախագծել, ստեղծել, սպասարկել, փոփոխել և բարելավել լրատվական ծառայության համակարգչային ցանցը
  • Ապահովել համակարգիչների և ցանցի հակավիրուսային համակարգերի աշխատանքը և թարմացումները
  • Բացել և փակել էլեկտրոնային փոստի հաշիվներ, իրականացնել ընթացիկ սպասարկում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ՏՏ կամ հարակից  մասնագիտությամբ, կարող են դիմել նաև ավարտական կուրսերում սովորող ուսանողները   
  • Հերթափոխով 24 ժամ աշխատելու ունակություն
  • Տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտում ընդլայնված գիտելիքներ
  • Միջանձնային հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Վերլուծական հմտություններ
  • Թիմի հետ համագործակցելու ունակություն
  • Ծանրաբեռնված իրավիճակում, ինչպես նաև սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն
  • Օպերացիոն համակարգերի «Image»-ների հետ աշխատելու ունակություն, File System-ների իմացություն
  • Active Directory, TCP/IP, DNS, DHCP, VLAN, WLAN իմացություն
  • Microsoft Windows Server օպերացիոն համակարգերով աշխատելու կարողություն
  • Microsoft Windows 7/10 օպերացիոն համակարգերով աշխատելու կարողություն
  • Համակարգերին և ծրագրերին առնչվող միջադեպերի բացահայտման հմտություն
  • Համակարգիչների ֆիզիկական կառուցվածքի իմացություն, ցանցային կոմուտացիայի հիմնական իմացություն
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am  էլեկտրոնային հասցեին' թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 11.07.2021թ.

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: