կամ
Կազմակերպություններ
Ձեռնարկությունների Ինկուբատոր
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 2002թվականին՝ Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» ծրագրի շրջանակում և աջակցում է Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի աճին՝ ստեղծելով նպաստավոր միջավայր նորարարության զարգացման, տեխնոլոգիաների կատարելագործման և ընկերությունների ընդլայնման համար:

Հիմնադրամի գործունեությունն ընդգրկում է ոլորտի զարգացման յուրաքանչյուր բնագավառ՝ կառավարության ծրագրերի իրականացում, մասնակցություն ՏՀՏ ոլորտում իրավական, գործարար և կրթական բարեփոխումների գործընթացին, անհատական ծառայությունների մատուցում սկսնակ ընկերություններին:

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը մատուցում է բիզնեսի զարգացման և խորհրդատվական ծառայություններ Հայաստանի կառավարությանը, տեղական և վերազգային տեխնոլոգիական ընկերություններին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին և ներդրումային ընկերություններին: Հիմնադրամի նպատակներն են տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի արդյունավետ ենթակառուցվածքի ստեղծումը, տեխնոլոգիաների կատարելագործման խթանումը և անցումը գիտելիքահեն տնտեսության, օտարերկրյա ուղղակի ներդրումները դեպի Հայաստան ուղղելու նպատակով նոր ճանապարհների մշակումը, հայկական ընկերությունների ղեկավար անձնակազմի և մասնագետների հմտությունների զարգացումը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը նպաստելը և այլն:

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի հետ համագործակցում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը:

Տնօրեն` Բագրատ Ենգիբարյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հովսեփ Էմինի փող., 123 շենք
Հեռ.` +374-10-219797
Ֆաքս` +374-10-219777
Էլ. հասցե` info@eif.am
Կայք` www.eif.am
Հայտարարություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: