կամ
Կազմակերպություններ
Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ՝ որպես Հայաստանի պետական թանգարանի արվեստի բաժին։ Պատկերասրահի հավաքածուի ֆոնդերում ներկայումս պահպանվում են շուրջ 25 000 կտավներ, որոնք ներկայացնում են հիմնականում հայկական և եվրոպական գեղանկարչությունը։

Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարհահռչակ արվեստագետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Տինտորետտոն, Օգյուստ Ռոդենը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Գուստավ Կուրբեն, Մարկ Շագալը, հայ նկարիչներից՝ Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Էդուարդ Իսաբեկյանը:

Այն խոշորագույն պատկերասրահներից մեկն է ԱՊՀ տարածքում, իսկ հայկական գեղանկարչության հավաքածուով՝ խոշորագույնն աշխարհում։ ‌Անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարային ընկերակցությանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցում է ԵՊՀ պատմության ֆակուլտետը :

Տնօրեն՝ Արման Ծատուրյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 1
Հեռ.` (+374 10) 58-08-12
Էլ. հասցե՝ gelleryarmenia@yahoo.com, galleryarmenia@gmail.com
Կայք՝ www.gallery.am
Հայտարարություններ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: