կամ
Կազմակերպություններ
Կասկադ Քնսալթընթս
«Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է տրամադրում մարդկային ռեսուրսների (HR) կառավարման բնագավառում: «Կասկադ Քնսալթընթս»-ի թիմն ի սկզբանե ձևավորվել է 2005 թվականի հունիսին՝ որպես «Կասկադ Կապիտալ» խմբի կազմում մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթներ իրականացնող ՄՌ ստորաբաժանում:

2008 թվականին ՄՌ ստորաբաժանումը դարձել է առանձին ընկերություն՝ «Կասկադ Քնսալթընթս» ՓԲԸ:
Ընկերությունն առաջարկում է ինչպես առանձին, այնպես էլ փաթեթային ամբողջական լուծումներ ՄՌ կառավարման ոլորտում՝ սկսած ՄՌ գործավարությունից, անձնական գործերի վարումից, ՄՌ աուդիտից մինչև ՄՌ քաղաքականության, ընթացակարգերի մշակում և ՄՌ համալիր վերակազմակերպում:
«Կասկադ Քնսալթընթս»-ը «Կասկադ Կապիտալ Հոլդինգս»-ի կազմի մեջ մտնող վեցերորդ ընկերությունն է:

«Կասկադ Քնսալթընթս»-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Գլխավոր տնօրեն՝ Արփի Կարապետյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արամի փող., 80 շենք
Հեռ.՝ 011584696
Կայք` www.cascade.am
Հայտարարություններ
Պրակտիկա՝ «Կասկադ քնսալթընթս» ընկերությունում
ՊՐԱԿՏԻԿԱ
«Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի և Իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: