կամ
Կազմակերպություններ
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը հիմնադրվել է 2014թ-ին:
Կենտրոնը կոչված է իր լուման ներդնել հոգեկան առողջության պահպանման և բարելավման գործում:

Կենտրոնի գործունեության հիմքում ընկած է բազմաթիվ երկրների փորձը և հայաստանյան իրականության համադրությունը, ինչը հնարավորություն է տալիս կիրառել հոգեկան առողջության հիմնախնդիրների կարգավորման լավագույն մոդելը:

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ համագործակցում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:

Տնօրեն՝ Արմեն Սողոյան

Հասցե՝ ք. Երևան,Խանջյան փող.,35 շենք
Հեռ.՝ (+374-10)-544077
Կայք՝ www.cpsr.info
Հայտարարություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: