կամ
Կազմակերպություններ
ՀայՓոստ
«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում:
«Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ...:
«Հայփոստ» ՓԲԸ-ն, իր զարգացման ռազմավարական ծրագրով, մշտապես հանդես է գալիս նորարարություններով: Այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ն ունի մի շարք դուստր ընկերություններ.
• iNovation, որը բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է, զբաղվում է Հայփոստի և այլ ընկերությունների համար ծրագրային լուծումների կառուցումով, վեբ հավելվածների և կորպորատիվ համակարգերի մշակումով, բիզնես հետազոտության գործիքների տրամադրմամբ, թվային տեխնոլոգիաների խորհրդատվությամբ, թվային տրանսֆորմացիաների վերաբերյալ խորհրդատվությամբ և այլն,
• HaypostRetail դուստր ընկերությունը, որը զբաղվում է մանրածախ առևտրով,
• ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող HaypostAir ընկերությունը, որը հնարավորություն կտա ինչպես փոստի տեղափոխում, այնպես էլ այլ բեռնափոխադրումներ կատարել տարբեր ուղղություններով,
• PostCredit դուստր վարկային կազմակերպությունը, որը առաջիկայում մատուցելու է նոր տիպի վարկային և թույլատրելի այլ ֆինանսական ծառայություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն սպառողներին և ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն համագործակցում է մի շարք միջազգային փոստային կազմակերպությունների, գործընկեր փոստերի և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:

«ՀայՓոստ»-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Գլխավոր տնօրեն ՝ Հայկ Կարապետյան


Հասցե` ՀՀ, ք. Երևան, Սարյան 22
Հեռ.` (+374 10) 51-45-14
Ֆաքս` (+374 10) 53-92-56
Էլ. հասցե` info@haypost.am
Կայք` www.haypost.am
Հայտարարություններ
Վաճառքի սպասարկման մասնագետ ք. Երևան/ք. Եղվարդ/գ. Առինջ/ք. Թալին/ք. Աշտարակ/ք. Վաղարշապատ/գ. Աստղաձոր/գ. Մարգահովիտ/ք. Աբովյան/ք. Մասիս/ք. Հրազդան
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է վաճառքի սպասարկման մասնագետ ք. Երևան/ք. Եղվարդ/գ. Առինջ/ք. Թալին/ք. Աշտարակ/ք. Վաղարշապատ/գ. Աստղաձոր/գ. Մարգահովիտ/ք. Աբովյան/ք. Մասիս/ք. Հրազդան։
Աջակցման կենտրոնի մասնագետ ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է աջակցման կենտրոնի մասնագետ ք. Երևան։
Ֆիլատելիայի բաժնի համակարգող ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ֆիլատելիայի բաժնի համակարգող ք. Երևան։
Բաշխման գծով մասնագետ ք. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է բաշխման գծով մասնագետ ք. Երևան։
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր մեկնարկել է «Գիտելիքներ, հմտություններ և կարողություններ աշխատաշուկայի համար» դասընթացը, որն անցկացվում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի շրջանակում։

ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ԾՐԱԳԻՐԸ
«Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցությամբ և Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը, որի կարևոր փուլերից մեկն այսօր մեկնարկել է Ծաղկաձորում։
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ: