«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բոննի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի/անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. նոյեմբերի 21-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր՝ թարգմանված և վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (, KA 171, Learning Agreement for Studies),
7. անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS, TestDaF, onDaF, Goethe -Zertifikat և այլն պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ակադեմիական տեղեկանքի հիման վրա Միջազգային կապերի բաժնից ստացված համապատասխան փաստաթուղթ, եթե ակադեմիական տեղեկանքում առկա է վերջնական գնահատմամբ արդյունք տվյալ լեզվից, այսինքն՝ գնահատական, և ոչ ստուգարք):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան