Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Երկրորդ կուրսի ուսանող եմ։ Ուզում եմ իմանալ՝ ե՞րբ են սկսվում դասերը։
ԵՊՀ-ում դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կսկսվեն փետրվարի 5-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 12-ից:
2
Եթե չկարողանամ հաղթահարել լուծարքի առաջին փուլը, ապա ե՞րբ կարող եմ վերահանձնել։
Լուծարքները ընթանալու են 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 6-15-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 22-ից մարտի 1-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 7-15-ը (1-ին փուլ) և մարտի 22-30-ը (2-րդ փուլ):
3
Ե՞րբ է ավարտվում քննաշրջանը։
Մայր բուհում առկա ուսուցման համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 8-ից և կանցկացվի մինչև հունվարի 27-ը:
Մանե Համբարձումյան
11.03.21
ԵՊՀ֊ում կա՞ Հաշվապահական հաշվառման ֆակուլտետ։
Հանրային կապերի ծառայություն
12.03.21
Հարգելի Մանե,
ԵՊՀ֊ում չկա հաշվապահական հաշվառման ֆակուլտետ, բայց ԵՊՀ-ում առկա է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:
Սվետլանա
08.03.21
Ողջույն։ Մյուս տարի պատրաստվում եմ ընդունվել Բրյուսովի համալսարան և զուգահեռ ցանկանում եմ սովորել նաև ԵՊՀ-ում։ Հեռակա ուսուցման տարբերակով հնարավո՞ր է սովորել միաժամանակ երկու հալասարանում։
Հանրային կապերի ծառայություն
12.03.21
Հարգելի՛ Սվետլանա,
Այո՛, հնարավոր է:
Հռիփսիմե Աբրահամյան
05.03.21
Բարև Ձեզ,Հայ բանասիրության ֆակուլտետը մանկավարժի որակավորում տալի՞ս է:
Հանրային կապերի ծառայություն
09.03.21
Հարգելի՛ Հռիփսիմե,
Այո՛, տալիս է:
Գոհար Գրիգորյան
29.01.21
Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ դիպլոմի միջուկի պատճենը:
Շնորհակալություն։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
29.01.21
Հարգելի՛ Գոհար, Ձեր դիպլոմի միջուկի պատճենը կարող եք ստանալ ԵՊՀ արխիվից, հեռ.՝ 060710016:
Վաչե Բաղդասրյան
27.01.21
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ընդունելության համար ո՞ր առարկաներից են քննություն հանձնում։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
29.01.21
Հարգելի՛ Վաչե,
Անցեք հետևյալ հղմամբ :