Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ե՞րբ են մեկնարկելու հեռակա ուսուցման դասերը:
Հեռակա ուսուցմամբ բակալավրիատի եւ մագիստրատուրայի դասերը կսկսվեն նոյեմբերի 1-ից:
2
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ 2017-2018 թ. հեռակա ընդունված դիմորդների ցուցակներին:
Հեռակա ընդունելության քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 20-ը: Անհրաժեշտ է հետեւել կայքի թարմացումներին:
3
Ուզում էի իմանալ, թե ես՝ որպես ԵՊՀ ուսանող, ի՞նչ իրավունքներ ունեմ:
Դուք կարող եք ծանոթանալ Կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի 13.1 կետին՝ ուսանողի իրավունքներին:
Լուսինե Մհերյան
27.01.21
Բարև Ձեզ,
Ես Իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում եմ սովորում
20/20 մոգ ունենալու դեպքում զեղչ ստանալու համար դիմումը առցանց կարո՞ղ եմ արդյոք ուղարկել,և ի՞նչ փաստաթղթեր է պետք կցել դիմումին:
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
29.01.21
Հարգելի՛ Լուսինե,
Անցեք հետևյալ հղմամբ :
Լիլիթ Ղարիբյան
22.10.20
Բարև Ձեզ, ես «Միջազգային հարաբերություններ» բաժինն եմ ուզում ընդունվել։ 0 կուրսի հետ կապված մի քանի հարց ունեմ։ Ներկա պայմաններում համալսարանում կա՞ ինչ-որ մեկը, որը կկարողանա ինձ օգնել։ Նախապես շնորհակալություն։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
26.10.20
Հարգելի՛ Լիլիթ, ԵՊՀ-ն զրո կուրս, կից քոլեջ կամ ավագ դպրոց չունի: Կարող եք դիմել ԵՊՀ-ում գործող նախապատրաստական դասընթացներին: Հարցերի դեպքում դիմել՝ Մինչհամալսարանական կրթության վարչություն,Նախապատրաստական դասընթացների բաժին, հեռ.` (+374 60) 71-06-79, 76-79 (ներքին), (+374 96) 71-06-79, էլ. փոստ` pre-uec@ysu.am:
Աստղիկ Նազարյան
22.10.20
Բարև ձեզ։ Այս տարի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժին հեռակա կրթաձևով ընդունվելու դեպքում հնարավո՞ր է մյուս տարի փոխել առկա «Թարգմանչություն» բաժին։
Շնորհակալություն։
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
26.10.20
Հարգելի՛ Աստղիկ,
Ուսանողի՝ բուհի ներսում, ինչպես նաև բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն: Ձեզ ենք ներկայացնում բուհում սովորողների ակադեմիական շարժունության կարգը:
Լիլյա Ավետիսյան
22.10.20
Արդյո՞ք ԵՊՀ քոլեջում կա Իրավագիտության ֆակուլտետ:
ԵՊՀ հանրային կապերի ծառայություն
26.10.20
Հարգելի՛ Լիլյա,
ԵՊՀ-ն զրո կուրս, կից քոլեջ կամ ավագ դպրոց չունի: Կարող եք դիմել ԵՊՀ-ում գործող նախապատրաստական դասընթացներին: Հարցերի դեպքում դիմել՝ Մինչհամալսարանական կրթության վարչություն,Նախապատրաստական դասընթացների բաժին, հեռ.` (+374 60) 71-06-79, 76-79 (ներքին), (+374 96) 71-06-79, էլ. փոստ` pre-uec@ysu.am:
Տաթևիկ Մանուկյան
24.09.20
ԵՊՀ բակալավրիատի կարմիր դիպլոմ ստանալու համար ի՞նչ չափորոշիչներ են անհրաժեշտ։
Հանրային կապերի ծառայություն
25.09.20
Հարգելի՛ Տաթևիկ,

Համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի 25-րդ կետի, սահմանված է, որ կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի հնարավոր առավելագույն արժեքը` 90 %, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում: ԵՊՀ-ում գործում է 20-միավորանոց սանդղակ, հետեւաբար 95% -ին համապատասխանում է ՄՈԳ-ի 19 միավորը: