Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի» համաձայն: կարդալ ավելին
ԵՊՀ միջազգային համագործակցությունն իրականացնում է Միջազգային համագործակցության վարչությունը, որի կազմում գործում են միջազգային կապերի, օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման եւ գրանտների բաժինները: կարդալ ավելին
PRO EXTOUR

Սևծովյան տարածաշրջանի երկրների արհեստավարժ տուրիզմի օրինակով աջակցություն ժառանգությանը և մշակույթին 

Subsidy Contract No. BSB 1145


Հայտնի է, որ պետության տնտեսության զարգացման և աճի գործում տուրիզմն ու զբոշաշրջությունը հանդիսանում են մեծ խթան, որոնք միևնույն ժամանակ բնակչության համար աշխատատեղեր են ստեղծում:

«PRO EXTOUR»-ը նախագիծ է, որն օգտագործելով Սևծովյան տարածաշրջանի բնական և մշակութային հարուստ ռեսուրսներն, ապահովում է որակյալ աշխատուժ և մրցակցային գներ: Սակայն, միևնույն ժամանակ, այդ ամենը խոչընդոտվում է նաև այնպիսի խնդիրներով ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունները, ռեսուրսների արագ սպառումը, աշխատուժի պակասը: Բացի այդ 2020թ.-ի համավարակը զբոսաշրջության ոլորտի համար ի հայտ բերեց այնպիսի խնդիրներ, որոնք, կրելով համաշխարհային բնույթ, պահանջում են նոր լուծումներ:

«PRO EXTOUR» նախագծի նպատակն է խթանել արհեստավարժ տուրիզմը Սևծովյան տարածաշրջանի պետություններում, հանդիասանալով որպես կայուն զարգացման ուղի, օգտագործելուվ և համատեղելով տեղացի ժողովրդների մշակույթային ժառանգությունը, առաջարկելով նորարարական լուծումներ և համագործակցություն:

Ծրագիրը հանդիսանում է մի շարք բուհերի համատեղ նախաձեռնություն, որի անդամներ են հանդիսանում Վառնայի կառավարման ինստիտուտը (Բուլղարիա), Երևանի պետական համալսարանը (Հայաստան), Սալոնիկի համալսարանը (Հունաստան), ինչպես նաև Վրացական արվեստի ու մշակույթի կենտրոնը (Վրաստան) և Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիան (Բուլղարիա):

Ծրագրի նպատակներն են.
-Սևծովյան տարածշրջանում արհեստավարժ տուրիզմի խթանման համար կարիքների գնահատում և գործողությունների պլան,
-ժառանգության և մշակույթային հիմունքներով իրականացվելիք միջոցառումներ. բիզնես մոդելների պաշար,
-արհեստավարժ տուրիզմի գործիքակազմի և ռեսուրսների առցանց պահոց,
-արհեստավարժ տուրիզմի սևծովյան կենտրոնների միջսահմանային ցանց,
-միջազգային համաժողովներ և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տոնավաճառներ, 

Ծրագրի տևողությունը՝ 1.06.2020 -30.11.2022 (Սևծովյան տարածաշրջան. ENI CBC 2014-2020 ծրագրի աջակցությամբ)

Ծրագրի բյուջեն՝ 913 380.00 եվրո:


 

PRO EXTOUR. «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագիծ

Ազգային կոնֆերանս-քննարկում

Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու PRO EXTOUR նախագծի շրջանակներում կազմակերպվող կոնֆերանս-քննարկման, որը տեղի կունենա 2021 թ. հունիսի 11-ին, ժամը 10.00, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում՝ 419 լսարան:

Սեմինարի ընթացքում կներկայացվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգայնացման և հանրայնացման մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀՀ-ի համար միջազգային զբոսաշրջային մշակութահենք իմիջի ստեղծման ուղիները մշակութային ժառանգության վրա հիմնված փորձառական զբոսաշրջության անհրաժեշտության, տեսլականի և նպատակների գործողության ծրագիրը: Նիստի ընթացքում կքննարկվեն նաև շահառուների կարծիքները, ընկալումները և առաջարկությունները Սևծովյան ավազանի երկրներում փորձառական զբոսաշրջության առաջնայնացման վերաբերյալ:

Քննարկամանը մասնակիցների թվում ակնկալվում են տուրօպերատորներ, տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, զբոսավարներ, մշակութային/ժառանգության օբյեկտների ղեկավարներ, փառատոներ կազմակերպիչներ, տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Օրակարգ.

10.00-10.30 Գրանցում

10.30-10.45 Ծրագրի և դրա նպատակների ներկայացում

10.45-11.00 Կարիքների գնահատման զեկույցի ներկայացում/քննարկում

11.00-11.30 Տարածաշրջանային գործուղության ծրագրի քննարկում

11.30-12.30 Խմբային աշխատանքներ

12.30-13.00 Սուրճի ընդմիջում

13.00-14.15 Խմբային աշխատանքերի քննարկում

14.15 – 15.15 Հարց ու պատասխան

15.15 – 15.30 Սուրճի ընդմիջում

15.30-16.30 Վերջնական քննարկումներ

Ծրագրի հակիրճ նկարագրություն:  PRO EXTOUR- ը նախագիծ է, որի նպատակն է խթանել փորձառական տուրիզմը` որպես կայուն զարգացման ուղի Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջության բիզնեսի համար` արժևորելով բնիկ ժառանգության և մշակույթի ներուժը, նորարարական լուծումներ և միջսահմանային համագործակցություն: Ծրագիրը երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների համատեղ նախաձեռնությունն է, որոնք ունեն զբոսաշրջության ոլորտում կիրառական հետազոտական փորձ՝ Վառնայի կառավարման համալսարան (Բուլղարիա), Երևանի պետական համալսարան (Հայաստան) և Սալոնիկի համալսարան (Հունաստան), ինչպես նաև մշակութային ցանցային կազմակերպությունը` Վրացական արվեստի և մշակույթի կենտրոնը (Վրաստան) և հյուրընկալության տարածաշրջանային կլաստերը՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիան (Բուլղարիա):


 

ԵՊՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐ