11.03.2021 | 
Հասարակություն
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում, ինստիտուտներում ու կենտրոններում մարտի սկզբին իրականացվել են Հայաստանի տարբեր դպրոցների աշակերտներին մասնագիտությունների մասին իրազեկող առցանց հանդիպումներ: Նմանաբնույթ հանդիպում է անցկացվել նաև Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում:

Նպատակն էր նպաստել դիմորդների մասնագիտական կողմնորոշմանն ու գիտակից ընտրությանը: Առցանց հանդիպմանը մասնակցեցին աշակերտներ և մանկավարժներ Երևանի և հանրապետության տարբեր մարզերի հինգ տասնյակից ավելի դպրոցներից (238 մասնակից):

 

Ապագա դիմորդներին, ուսումնական հաստատությունների տնօրեններին, փոխտնօրեններին, մանկավարժներին առցանց հանդիպման սկզբում ողջունեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը՝ ներկայացնելով Կենտրոնի գիտակրթական գործունեությունը, բակալավրիատում գործող «Սոցիալական մանկավարժություն» և մագիստրոսական երկու՝ «Կրթության կազմակերպում» և «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերը:

 

 

ՄԿԶԿ տնօրենն ու պրոֆեսորադասախոսական կազմն ապագա դիմորդներին մանրամասն ու համապարփակ տեղեկատվություն են տվել «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության, սոցիալական մանկավարժի գործունեության ոլորտների, մասնավորապես նրա գործառույթների, մեթոդների ու տեխնոլոգիաների մասին՝ ընդգծելով սոցիալական մանկավարժի՝ ուսումնական գործընթացում ունեցած կարևորագույն դերը:

 

 

Անդրադարձ է կատարվել նաև ՄԿԶԿ գիտահետազոտական գործունեությանը, կենտրոնի՝ միջազգային գիտաժողովների կազմակերպման ու անցկացման հարուստ փորձին, միջազգային համագործակցությանն ու կապերին, կենտրոնում գործող «Կրթությունը 21-րդ դարում» միջազգային գիտամեթոդական  հանդեսին, աշխարհի տարբեր գաղթօջախներից կենտրոնում ուսանող մեր հայրենակիցներին, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության գործունեությանը, որոնք ակտիվորեն համագործակցում են համալսարանի ՈՒԽ-ի և ՈՒԳ-ի հետ՝ կազմակերպելով բազմաբնույթ ու հետաքրքրական միջոցառումներ:

 

 

 

Հանդիպման ավարտին ՄԿԶԿ տնօրեն Նազիկ Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, կենտրոնի աշխատակիցները պատասխանել են մասնակիցների հարցերին: Առցանց հանդիպումն անցել է ջերմ, հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում, ինչի մասին փաստել են ուսումնական հաստատությունների տնօրենների, մանկավարժների և աշակերտների բազում (թվով 76) շնորհակալական խոսքերն ու գրառումները:

 

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ԵՎ ԴՐԱ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանն իր գիտական ղեկավարի հետ մասնակցել է որակավորման բարձրացման սեմինարի և դրա շրջանակում տեղի ունեցած մրցույթին զբաղեցրել առաջին հորիզոնականը:
ԵՊՀ-Ն ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ՆՇՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։