26.11.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ի 20-ԱՄՅԱ ԲԱՐԵԿԱՄԸ
ԵՊՀ-Ի 20-ԱՄՅԱ ԲԱՐԵԿԱՄԸ
Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 20-ամյակին նվիրված համաբուհական հավաք:

Տարեդարձը Երեւանի պետական համալսարանում տոնելու հիմնական եւ կարեւորագույն հանգամանքն այն էր, որ ճեմարանի շրջանավարտների մեծամասնությունն ընդունվում է Մայր բուհ: Իսկ այսօր ԵՊՀ-ի հարկի տակ էին հավաքվել այդ կրթօջախի տարբեր տարիների շրջանավարտներ: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, շնորհավորելով ճեմարանականներին, կարեւորեց այս կրթօջախի դերն ու նշանակությունը եւ դիպուկ համեմատություն արեց ճեմարանի ու մեր երկրի նորանկախ պետության ստեղծման գրեթե նույն ժամանակահատվածի հետ: Պրոռեկտոր Մարկոսյանը բարձր գնահատեց ճեմարանականների համախմբվածությունն ու նախաձեռնողականությունը, ինչը հատուկ չէ այլ հանրակրթական հաստատություններին, եւ դրա վառ ապացույցը «Ճեմարանականների միություն» հասարակական կազմակերպության ակտիվ գործունեությունն է: Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը նախ շնորհավորեց բոլոր ճեմարանականներին 20-ամյակի կապակցությամբ եւ դիմելով շրջանավարտներին` կոչ արեց շարունակել ճեմարանում սովորած տարիների իրենց նպատակասլացությունն ու ստեղծագործականությունը թե՛ կրթական եւ թե՛ քաղաքացիական մակարդակներում:

 

Պաշտոնական մասը եզրափակեց «Ճեմարանականների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Սարգսյանը, ով եւս բոլոր ժամանակների ճեմարանականներին կոչ արեց համախմբվել միության շուրջը եւ լուծել ճեմարանի ու մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները: Միջոցառման մշակութային-գեղարվեստական հատվածն ամբողջովին իրականացրեցին ճեմարանի շրջանավարտ ուսանողները: Նշենք, որ միջազգային ասպարեզում Անանիա Շիրակացու անվան ճեմարանը եւս լուրջ հաջողությունների է հասել` մեծ ճանաչում ունենալով ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ արտերկրում: Ճեմարանը «Round Square» միջազգային դպրոցների ցանցի անդամ է: Ճեմարանի 20-ամյակի բուն տոնակատարությունը տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին` ժամը 15:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այլ նորություններ
«ԵՐԿԻՐԸ ԱՐՏԵՐԿՐԵՆ». ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ մտավորական, հրապարակախոս Վաչե Բրուտյանի «Երկիրը Արտերկրեն» գրքի շնորհանդեսը։
«ԿՅԱՆՔԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍԵՐՏԱՑՆԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԸ». ՄԱՐԻՆԵ ՅԱՂՈՒԲՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ Մարինե Յաղուբյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Յաղուբյանի հետ զրուցել ենք մասնագիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների և այլ թեմաների մասին: