29.06.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ԵՊՀ-Ն ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ԵՊՀ ռեկտորն այսօր հյուրընկալեց Սանկտ Պետերբուրգի լրագրողների պատվիրակությանը:

Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում հունիսի 25-ից Հայաստանում են գտնվում պետերբուրգյան լավագույն լրատվամիջոցների 12 ներկայացուցիչներ: Լրագրողական շրջայցի նախաձեռնությունը Երեւանի քաղաքապետարանինն է, հիմնական նպատակը Պետերբուրգի բնակիչներին Երեւանն եւ Հայաստանը իրենց իսկ լրագրողների միջոցով ներկայացնելն է` տուրիզմի զարգացման նպատակով: Ռուսաստանցի լրագրողները Հայաստանում կլինեն մինչեւ հուլիսի 1-ը: Մեկ շաբաթյա աշխատանքային գրաֆիկը միանշանակ որոշված չէ:

 

Երեւանի քաղաքապետարանը ստեղծել է բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի, բացի նախապես ծրագրված հանդիպումներից, լրագրողները հնարավորություն ստանան հանդիպելու նաեւ իրենց հետաքրքրող պաշտոնատար անձանց, լինեն իրենց լրատվամիջոցի սպառողին հետաքրքրող ոլորտները ներկայացնող կառույցներում: ԵՊՀ ռեկտորին հյուրընկալվելն այդ հանպատրաստից մտահղացումներից մեկի արդյունք էր: «Ի սկզբանե լրագրողների այցը ԵՊՀ չէր պլանավորվել, սակայն վերջերս Սանկտ Պետերբուրգի եւ Երեւանի պետհամալսարանների միջեւ կնքված պայմանագիրը առիթ դարձավ , որ պետերբուրգյան լրատվամիջոցների ներկայացուցիչները լինեն նաեւ ԵՊՀ-ում»,- պարզաբանում է Սանկտ Պետերբուրգում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը:

 

Շուրջ մեկժամյա զրույցի ընթացքում Արամ Սիմոնյանը ներկայացրեց Երեւանի պետական համալսարանը, պատասխանեց լրագրողների հարցերին: Ռեկտորի հետ հանդիպումից հետո լրագրողները եղան ԵՊՀ թանգարանում, այցելեցին համալսարանի տարածքում գործող ռուսական կենտրոն, ապա հանդիպեցին համալսարանական գիտական որոշ կենտրոնների ղեկավարներին: Արմենակ Կարապետյանը նշում է, որ լրագրողները միանշանակ սիրել են Հայաստանը:

 

Նրանցից մեկը նույնիսկ կատակով հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է

Հայաստանից քաղաքական ապաստան խնդրել: Ռեկտորին հրաժեշտ տալուց առաջ պատվիրակության ներկայացուցիչներից մեկը վերջինիս փոխանցեց Սանկտ Պետերբուրգը խորհրդանշող փոքրիկ հուշանվեր: «Ես վստահեցնում եմ, որ այստեղ են գտնվում մեր քաղաքի ամենավարկանիշային ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ու մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր աշխատանքով նպաստենք մեր երկու երկրների, երկու քաղաքների սոցիալ-մշակութային կապին: Այս օրերին մենք արդեն հասկացել էինք, ու դուք էլ հաստատեցիք, որ բարձրագույն կրթություն ստացող հայ երիտասարդների համար զբաղվածության խնդիրը, ի վերջո, երկրորդ տեղում է: Բաձրագույն կրթություն ստանալը հայերիդ համար ակնհայտորեն մեծ նշանակություն ունի, կրթություն ստանալն այստեղ ազգային մշակույթ է»: «Հետեւաբար մեր համալսարանն էլ` մշակութային կենտրոն»,- ժպիտով համաձայնեց ԵՊՀ ռեկտորը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: