10.12.2010 | 
Հասարակություն
PR ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹՐԵՅՆԻՆԳԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
PR ՄԱՍՆԱԳԵՏԻ ԹՐԵՅՆԻՆԳԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական սեմինար-թրեյնինգը:

«Հասարակայնության հետ կապեր» խորագրով սեմինար-թրեյնինգն այս անգամ ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների համար անցկացնում էր «VivaCell-MTS» ընկերության PR բաժնի ղեկավար Վահե Իսահակյանը: Վերջինս ուսանողներին բացատրեց, որ իրականում PR-ը գիտություն չէ, այն ավելի շատ տարբեր դիսցիպլիններից կազմված կիրառական ոլորտ է:

 

Այնուհետեւ խոսվեց նաեւ PR-ի առաջացման մասին: Հետաքրքիրն այն է, որ դեռեւս Հուլիոս Կեսարի ժամանակներից գործածվել են PR տեխնոլոգիաներ: Ըստ Վահե Իսահակյանի` ով համալսարանում առաջին անգամ է դասախոսությամբ հանդես գալիս, ապագա PR մասնագետներին խորհուրդ է տալիս նախ մշտապես հետաքրքրված լինել հասարակությունում տեղի ունեցող բոլոր նորություններով. «Խորհուրդ կտայի, որ մշտապես հետեւեն հասարակական, քաղաքական, տնտեսական այն զարգացումներին, որոնք հատկապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են:

PR մասնագետների համար շատ կարեւոր է ինտուիցիան` ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ճիշտ որոշումներ կայացնելու համար»: PR մասնագետն իր աշխատանքում կարեւորում է անձնական կապերն ու լավ հարաբերությունները լրագրողների հետ, ինչպես նաեւ լեզուների իմացությունը եւ ինտելեկտուալ զարգացվածությունը, քանի որ ըստ նրա` հասարակայնության հետ կապերի աշխատակիցը առնչություն է ունենում գրեթե բոլոր ոլորտների հետ: ԵՊՀ-ի եւ «VivaCell-MTS»-ի միջեւ կնքված հուշագիրն ավելի քան երկու տարվա պատմություն ունի, սակայն ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը վերջինիս հետ սերտորեն սկսել է համագործակցել 2010-2011 ուսումնական տարվա սկզբից:

 

Ըստ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանի` նրանց համագործակցությունը բավականին ակտիվ է, քանի որ սեմինար-թրեյնինգներից բացի` «VivaCell-MTS»-ի կողմից կազմակերպվող պրակտիկաներին մշտապես մասնակցում են Մայր բուհի ուսանողները: «Մեր համագործակցությունը «VivaCell-MTS»-ի հետ բազմապրոֆիլ է, եւ սկիզբը լավ է դրված: Կարծում եմ` հետագայում առավել սերտորեն կհամագործակցենք: Հաջորդ տարվա սկզբին նախատեսվում են եւս երկու նման սեմինարներ. առաջինը` կրկին հասարակայնության հետ կապերին առնչվող թեմայով, իսկ մյուսը` տեխնիկական գիտություններով զբաղվող ուսանողների համար, որոնք կրկին կանցկացնեն «VivaCell-MTS»-ի աշխատակիցները»,- ասաց կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Վերջինիս խոսքերով` նման սեմինար-թրեյնինգները կարեւոր են ոչ միայն օգտակար գիտելիքներ ստանալու տեսանկյունից, այլեւ դրանց միջոցով ուսանողները սկսում են մտածել աշխատանք գտնելու կամ որակյալ պրակտիկա անցնելու մասին:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: