30.06.2010 | 
Հասարակություն
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԳԵՏՆԵՐ` ԱՅՍՈՒՀԵՏ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՈՉՈՒՄՈՎ
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԳԵՏՆԵՐ` ԱՅՍՈՒՀԵՏ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՈՉՈՒՄՈՎ
Այսօր Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրանտներն ստացան իրենց` մագիստրոսի որակավորումը հավաստող փաստաթղթերը:

Ինչպես ընդունված է Մայր բուհում մագիստրոսի կոչում ստանալիս, աշխարահագրագետ մագիստրանտները ևս, մագիստրոսների համար նախատեսված հատուկ հագուստ հագած, հանդիսավոր արարողակարգով ստացան իրենց դիպլոմները: Մինչև դիպլոմների հանձնումը Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը և մագիստրանտները քննարկեցին իրենց ֆակուլտետում գոյություն ունեցող լավ և վատ երևույթները:

 

Ուսանողներն անկեղծանալով խոստովանեցին, որ, իսկապես, լավ գիտելիքներ են ստացել իրենց բոլոր դասախոսներից, սակայն որոշ դասախոսներից դժգոհեցին որպես մանկավարժներ: «Մեր ֆակուլտետում լավ դասախոսներից իմ մեջ տպավորվել է հատկապես ընկեր Վալեսյանը, ով կարծում եմ կմնա ոչ միայն իր գիտելիքներով որպես լավ դասախոս, նաև որպես լավ մարդ ու մանկավարժ, մենք կուրսեցիներով համոզված ենք, որ նա նույնիսկ «թանգարանային տեսակ» կարող է համարվել»,-ասում է շրջանավարտ, մագիստրոս Զարուհի Վարդանյանը:

 

Դեկան Մարատ Գրիգորյանը շնորհավորեց շրջանավարտներին` մաղթելով նրանց նախ` անձնական երջանկություն, ապա` նաև մասնագիտական հաջողություններ, որոնք անպայման շրջանավարտներն հնարավորություն կտան կիրառելու իրենց մասնագիտական գիտելիքները: Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոռ Ալեքսանյանի վստահեցմամբ` 20 հոգանոց կուրսում ավելի քան 40%-ն աշխատում է, բայց ընդամենը 10%-ն է, որ մասնագիտությամբ է աշխատում: «Ավելի քան մեկ տարի է` ես աշխատում եմ Հայպետհիդրոմեդ վարչությունում: Այդ աշխատանքի մասին մեզ տեղեկացրել են մեր դասախոսները, և հիմա այնտեղ մեր կուրսից 4 հոգի աշխատում են»,-ասաց ջրաօդերևութաբան Աշխեն Իրիցյանը: Ի դեպ, Գոռ Ալեքսանյանը ևս այս տարի ստացավ մագիստրոսի կոչում և արդեն համարվում է ֆակուլտետի ասպիրանտ` բնօգտագործումը և բնապահապանությունը մասնագիտացմամբ:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: