21.12.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԳՆԱՑ ԵՊՀ
ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ ԳՆԱՑ ԵՊՀ
Հայաստանի Ուժային եռամարտի բաց առաջնությունում հաղթող ճանաչվեց ԵՊՀ ուսանող Արման Խաչատրյանը:

Առաջնությունը կազմակերպել էր Հայաստանի պաուերլիֆտինգի (Ուժային եռամարտ) ֆեդերացիան: Ուժային եռամարտով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Արման Խաչատրյանը զբաղվում է դեռ 14 տարեկանից: Իսկ դրանից առաջ մի քանի տարի զբաղվել է ըմբշամարտով:

 

Դեկտեմբերի 20-ին ԵՊՀ ծանրամարտի դահլիճում անցկացվեց Ուժային եռամարտի Հայաստանի բաց առաջնություն, որին մասնակցում էին երկու տասնյակից ավելի մարզիկներ: Սեղմում պառկած դիրքից վարժությունում 170 կգ արդյունքով 125 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց 24-ամյա Արման Խաչատրյանը, ում շնորհվեց հաղթողի մեդալ եւ առաջին կարգի դիպլոմ: Նշենք, որ սա մարզիկի առաջին հաջողությունը չէ. նա հաղթող է ճանաչվել նաեւ մի շարք այլ առաջնություններում: Արմանը մարզական հաջողություններ է արձանագրել նաեւ ՀՀ ազգային բանակում ծառայելու տարիներին:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: