20.05.2010 | 
Ուսանողական, Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ «ԸՆԴՄԻՇՏ» ԿՀԻՇԵՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ «ԸՆԴՄԻՇՏ» ԿՀԻՇԵՆ
Բաղադրատոմսն այդպես էլ գաղտնիք մնաց:

«Coca-Cola» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնին ուսանողներին հյուրընկալելու եւ համագործակցելու առաջարկով: Այսօր, կենտրոնի նախաձեռնությամբ ,մի խումբ ուսանողներ այցելեցին «Coca-Cola» ընկերություն: Բազմապիսի ցուցապաստառներում ու գովազդային հոլովակներում ընդմիշտ ներկայացվող զովացուցիչ ըմպելիքներին ուսանողները ծանոթացան ավելի հանգամանալից:

 

Ընկերությունում ուսանողներին հավաստիացնում էին, որ «Coca-Cola»-ն աշխարհի տարբեր երկրներում ունի անկախ փորձագետներ, ովքեր, պատահականության սկզբունքով,կարող են ստուգել «Coca-Cola»-ի որակը եւ պարզել, թե ընկերության տվյալ ներկայացուցչությունը որքանով է հավատարիմ բարձրորակ ըմպելիք արտադրելու գաղափարին: Արտերկրում «Coca-Cola» համտեսած ուսանողներն ասում էին, որ Հայաստանում շշալցված սեւ ըմպելիքի համն ուրիշ է, իսկ ընկերության մասնագետներն այդ փաստը բացատրեցին մեր հայրենիքի ջրի յուրահատուկ համով՝ միեւնույն ժամանակ նշելով, որ շշալցվելուց առաջ ջուրը վերամշակվում է:

 

Այնուհետեւ առանց չափն անցնելու, հյուրին բնորոշ չափազանց քաղաքավարությամբ, ուսանողներն այցելեցին արտադրամաս, տեսան, թե ինչ պայմաններում է արտադրվում աշխարհահռչակ ապրանքանիշ ունեցող ըմպելիքը, շշալցվում, որից հետո պահեստավորվում ու առաքվում մայրաքաղաքի եւ մարզերի վաճառքի կետեր: Ընկերության կադրերի բաժնի վարիչը տեղեկացրեց, որ «Coca-Cola»-ում աշխատում են նաեւ ուսանողներ`համատեղելով կրթությունն աշխատանքի հետ:

 

Ընկերություն այցելած համալսարանականները եւս հետաքրքրված էին, նրանցից շատերը ցանկություն հատնեցին իրենց աշխատանքային առաջին փորձերը սկսել հանրահայտ ֆիրմայում: Ուսանողները լրացրին հարցաթերթիկներ՝ ակնկալելով, որ կբավարարեն խիստ չափորոշիչներով աշխատանքի ընդունող ընկերության չափանիշներին: ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանն էլ տեղեկացրեց, որ, եթե ուսանողները հետաքրքություն ցուցաբերեն, այցելությունները կլինեն շարունակական՝ հնարավոր է նաեւ առանձին մասնագիտական խմբերով:

 

Տիկին Նազարյանն ասաց, որ նմանատիպ այցելությունները ուսանողներին հնարավորություն են տալիս ամիջապես գործատուի հետ շփվելու եւ տվյալ կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու վերաբերյալ որոշում կայացնելու: Ուսանողական խումբն ուղեկցում էր Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի աշխատակից Լիլիթ Հակոբյանը, ում կարծիքով շարունակական այցելությունների միջոցով ուսանողների մոտ ցանկություն է առաջանում աշխատել ուսմանը զուգահեռ:

Այլ նորություններ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.