14.10.2010 | 
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-Ի ԵՎ ORANGE ՏԵԼԵԿՈՄԻ ՄԻՋԵՎ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-Ի ԵՎ ORANGE ՏԵԼԵԿՈՄԻ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ ղեկավարության հետ քննարկվեցին Orange-ի հետ համագործակցության հնարավոր մի քանի տարբերակներ:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպման էին եկել «Ֆրանս Տելեկոմ» խմբի փոխնախագահ, Փարիզում տեղակայված Orange Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը, «Orange Արմենիա» ընկերության նախագահ Բրունո Դյութուան եւ ընկերության այլ աշխատակիցներ: Հանդիպման նպատակն է քննարկել Orange-ի եւ ԵՊՀ-ի միջեւ համագործակցության հնարավոր տարբերակները: Մասնավորապես, Orange Տեխնոկենտրոնի, Ֆրանս Տելեկոմի եւ «Orange Արմենիա» ընկերության կողմից նորարարության մրցանակ է սահմանվել Երեւանի պետական եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների ուսանողների համար, ովքեր կարող են հեռահաղորդակցության ոլորտում իրենց նորարարությունները, նորարարական մտահղացումները ներկայացնել: Ներկայացված առաջարկներից մեկը Orange Տեխնոկենտրոնի կողմից կճանաչվի լավագույնը , որի հեղինակը հետագայում հնարավորություն կստանա մասնակցելու Orange-ի նորարարական տեխնոլոգիաների մշակման լաբորատորիաներից մեկում անցկացվող 6-ամսյա դասընթացներին:

 

ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանի եւ ԵՊՀ ռեկտորի կողմից էլ առաջարկվեց, որ Orange-ի մասնագետները սեմինարներ, դասախոսություններ անցկացնեն ուսանողների համար: Նշենք նաեւ, որ ԵՊՀ-ն այս ոլորտում արդեն համագործակցում է Virage logic եւ Synopsys ընկերությունների հետ: ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանի վստահեցմամբ` Պետհամալսարանն ունի այնպիսի ուսանողներ, ովքեր կարող են կատարել նմանօրինակ աշխատանքներ: Ակադեմիկոս Սամվել Շուքուրյանը Orange-ի պատվիրակությանը ներկայացրեց նաեւ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական հետազոտական կենտրոնում կատարված աշխատանքները: Orange Տեխնոկենտրոնի տնօրեն Իվ Տիրոդը Հայաստանում է Տեխնոկենտրոնի ցուցանմուշների հավաքածուի ցուցահանդեսի կապակցությամբ, որը տեղի կունենա Orange-ի գլխավոր խանութում: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն Orange Տեխնոկենտրոնի ամենատպավորիչ ցուցանմուշները, որոնցից մի քանիսն արդեն վաճառվում են նաեւ Հայաստանում` HD ձայն կամ բարձր հստակության ձայնային ծառայությունը, ինչպես նաեւ 14.4 ՄԲ գերարագ ինտերնետ մոդեմները եւ այլն:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: