17.09.2010 | 
Հասարակություն
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԵԶՎՈՎ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԵԶՎՈՎ
Էկոիրավական քննարկումների շարքը մեկնարկել է:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը նախաձեռնել է երկու հանրային քննարկումներ շրջակա միջավայրի պահպանության ոլորտի օրենսդրական նախագծերի եւ Օրհուսի կոնվենցիայի իրականացման երրորդ ազգային զեկույցի նախապատրաստման աշխատանքների վերաբերյալ:

 

Այսօր անցկացվեց առաջին քննարկումը: Թեման ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն էր: Կենտրոնի հրավերին արձագանքել էին ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ-ից, տարբեր նախարարություններից, ոլորտին առնչվող ՀԿ-ներից ու միջազգային կառույցներից: Օրենքի նախագիծը ներկայացնում էր ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Ազգանուշ Դռնոյանը:: Բոլոր ներկաներն էլ կողմ էին, որ օրենսդրական փոփոխությունները պարզապես անհրաժեշտ են, եւ ներկայացվող նախագիծը փորձում է դաշտում «քայլ առաջ» անել, եւ միանշանակ մերժել այն ճիշտ չէ: Սակայն փորձագետները վստահ են, որ, այնուամենայնիվ, առաջարկվող տարբերակը այս տեսքով հաստատել չի կարելի: Քննարկումը կազմակերպելուց առաջ օրենքի նախագիծը ուսումնասիրել են նաեւ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցները: «Իհարկե, առաջարկվող նոր տարբերակում փորձ է արվել լրացնելու գործող օրենքի բացերը, սակայն անհնար է չնկատել, որ ի թիվս տեխնիկական սխալների` օրենքի նախագծում առկա են սկզբունքային եւ հայեցակարգային բացթողումներ, ընթացակարգերի կարգավորման գործընթացը հստակ չէ, հաճախ չեն տարանջատվում լիազոր մարմնի, կենտրոնի եւ նախաձեռնող կողմի իրավունքներն ու պարտականությունները»,- ասում է կենտրոնի իրավաբան Հեղինե Հախվերդյանը:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը առաջիկայում ՀՀ բնապահպանության նախարարությանը կներկայացնի ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի մասին մասնագիտական եզրակացություն, որտեղ կընդգրկվեն նաեւ այսօրվա քննարկման ընթացքում հնչած առաջարկություններն ու դիտողությունները: Սեպտեմբերի 22-ին կանցկացվի Էկոլոգիական իրավունքի կենտրոնի նախաձեռնած հաջորդ հանդիպումը:

 

Մասնակիցները կքննարկեն Օրհուսի կոնվենցիայի իրականացման երրորդ ազգային զեկույցի նախապատրաստման աշխատանքները: Իսկ սեպտեմբերի 24-ի քննարկման թեման «ՀՀ ընդերքի մասին» օրենքի նախագիծն է: Կենտրոնի կողմից ՀՀ բնապահպանությանը ներկայացվող հայտարարությունը պատրաստ կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: Հայտարարության վերջնական տարբերակը կտեղադրվի նաեւ ԵՊՀ պաշտոնական կայքէջում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: