23.07.2010 | 
Հասարակություն
ՄՐՑՈՒՅԹ ԱՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՒ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄՐՑՈՒՅԹ ԱՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՒ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը հայտարարում է լավագույն գիտահետազոտական աշխատանքների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի ուսանողները եւ 2009 թվականի շրջանավարտները: Մրցույթի նպատակը երիտասարդության շրջանում գիտահետազոտական աշխատանքների եւ տաղանդավոր ուսանողների խրախուսումն է: Մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն դիպլոմներով, արժեքավոր մրցանակներով ու նվերներով: Իսկ լավագույն աշխատանքների հեղինակները կհրավիրվեն 2010 թվականի աշնանը Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայանալիք ուսանողական գիտաժողովին: Գիտական աշխատանքների թեմաները շուրջ մեկ տասնյակ են: Մրցույթի անվանակարգերի ամբողջական ցանկին, պայմաններին ծանոթանալու եւ գրանցվելու համար կարող եք այցելել հետեւյալ կայք-էջը` http://nirs.hse.ru/nirs/:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: