22.11.2010 | 
Հասարակություն
«ԱՂՍՏԵՎ. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ»
«ԱՂՍՏԵՎ. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ»
Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Աղստեւ գետի վերաբերյալ ֆիլմի դիտում եւ քննարկում:

Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ ցուցադրվեց ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի նախաձեռնող խմբի աջակցությամբ նկարահանված «Աղստեւ. մարդկային անտարբերության զոհը» վերնագրով 20 րոպեանոց ֆիլմ, որտեղ ներկայացվում էին գետի աղտոտվածությունն ու դրա հետեւանքները մասնավորապես գետի այն հատվածում, որ հոսում է Իջեւան քաղաքի տարածքով: Միջոցառման համակազմակերպիչ, Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Էլմիրա Վարդանյանը կարծում է, որ այս թեմային եւ դրա հիմնախնդրին անդրադառնալը կարեւոր է հատկապես նրանով, որ Իջեւանն ունի տուրիզմի զարգացման մեծ հեռանկարներ, իսկ գետի աղտոտվածությունը լուրջ խնդիրներ է ստեղծում:

 

Ֆիլմում ներկայացվում են տարբեր փորձագետների կարծիքներ այն մասին, թե ինչու իջեւանցիներն իրենց աղբն աղբատար մեքենային հանձնելու փոխարեն գետն են լցնում: Ֆիլմի դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դասախոս Սեյրան Սուվարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է մաքրություն պահպանել մեզ համար, հետո նոր միայն մտածել զբոսաշրջության եւ զբոսաշրջիկների մասին: Ֆիլմի հեղինակը լրագրող եւ բնապահպան Գագիկ Աղբալյանն է: Ըստ նրա` ֆիլմն ավելի շատ սոցիալական տեսանյութ է, որը մի քանի անգամ ցուցադրվել է Իջեւանի հեռուստատեսությամբ, եւ դեռ շարունակվելու են ցուցադրությունները Տավուշի մարզում: «Ֆիլմը պատրաստվել է 6 օրում, իսկ Աղստեւ գետին անդրադառնալու միակ պատճառն այն էր, որ վերջինս մեր երկրի ամենաաղտոտված գետերից մեկն է, սակայն միակն է, որ աղտոտված չէ արդյունաբերական նյութերով, այլ կենցաղային աղբով եւ կոյուղաջրերով»,- նշեց Գագիկ Աղբալյանը: Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը եւս կարեւորեց այն, որ նախ մենք պետք է պահպանենք մաքրությունը, եւ այն առաջին հերթին մեզ է անհրաժեշտ: Վերջում դեկանը ներկա ուսանողներին կոչ արեց վերականգնել ֆակուլտետում արդեն ձեւավորված` տարբեր վայրերում խմբակային աղբահավաքության ավանդույթը:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: