02.04.2010 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուսական կենտրոնն այսօր դպրոցականների համար կազմակերպել էր այց Համալսարան:

Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան 205-ամյակի կապակցությամբ Լ. Շանթի անվան դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները հավաքվել էին դիտելու «Ձյունե թագուհին» հայտնի հեքիաթի ռուսական էկրանավորումը եւ ծանոթանալու Անդերսենի մյուս ստեղծագործություններին:

 

Ըստ դպրոցի ուսուցչուհի, դասվար Նաիրա Վարձելյանի` առաջին անգամն է, որ նման միջոցառման է մասնակցում, սակայն Անդերսենին նվիրված մեկ այլ միջոցառման դասարանը կմասնակցի նաեւ Խնկո Ապոր անվան գրադարանում: Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանի խոսքերի համաձայն`արդեն ավանդույթ է դարձել, որ ԵՊՀ ռուսական կենտրոնը ամիսը գոնե մեկ անգամ որևիցե դպրոցի աշակերտների հետ հանդիպում է կազմակերպում տարբեր թեմատիկաներով:

 

«Երբ երեխաներին ինչ-որ չափով ծանոթ, հանրահայտ մարդկանց հետ կապված կարեւոր իրադարձություններ են լինում, մենք անպայման փորձում ենք նրանց եւս ներգրավել: Տարբեր ձեւաչափերով իրականացվող միջոցառումներին մասնակցում են դպրոցականներ մայրաքաղաքի գրեթե բոլոր դպրոցներից: Բայց քանի որ Լ. Շանթի դպրոցն առավել մոտ է Պետհամալսարանին, առավել հաճախ մեզ հյուրընկալվում են նրանց սաները »,-ասում է Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը: Արուսյակ Ներսեսյանի վստահեցմամբ` այն երեխաները, ովքեր ռուսերենին այնքան էլ լավ չեն տիրապետում, իրենց ուսուցիչների հետ միասին ամեն ինչ անում են, որպեսզի հանդիպումից առաջ ներկայանան ռուսերենի պատշաճ իմացությամբ:

 

3-րդ դասարանցի Լեւոն Հովսեփյանը դեռեւս չի կարդացել Անդերսենի հեքիաթները, բայց գիրքն արդեն նվեր է ստացել եւ շուտով կարդալու է: Լեւոնը կարդացել է շատ այլ հեքիաթներ Չիկարելիի, Լիլիթիկի եւ ուրիշների մասին: Իսկ նրա համադասարանցի Կարո Ներսիսյանը Հ. Ք. Անդերսենի ստեղծագործություններից կարդացել է «Արքայադուստրը սիսեռնահատիկի վրա» եւ «Ձյունե Թագուհին»: Կարոն ասում է, որ ինքը, ինչպես եւ իր դասընկերները, շատ ուրախ է Համալսարան գալու համար:

 

Կարինե Մուրադյանը, ով երազում է ուսուցչուհի դառնալ, ամենից շատն է կարդացել Անդերսենի հեքիաթները` «Մեծ Կլաուսը, փոքր Կլաուսը», «Մատնաչափիկը», «Խոզապուխտը» եւ «Ձյունե Թագուհին»: 3-րդ դասարանցի Մերի Չիտչյանն էլ ասում է, որ բացի Անդերսենի հեքիաթներից, ինքը նաեւ Հանրագիտարան եւ շատ այլ գրքեր է կարդում, քանի որ իրենց տանը այդ գրքերը շարված են գրապահարանում:

Այլ նորություններ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ դասախոսությամբ է հանդես եկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավարի տեղակալ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման և ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիթորինգի միջազգային ինստիտուտի տնօրեն Մուշկետ Իվան Իլիչը։
«ՄԵԾԱՊԵՍ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԵԹԵ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՅԴ ՈՒՂՈՒ ՎՐԱ ԴՆԵԼ, ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱՐԵԼ ». ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի թիվ 2 ամբիոնի դոցենտ Լիլիթ Սարգսյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի բանասիրական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Սարգսյանի հետ զրուցել ենք մանկավարժական ու գիտական գործունեության, կրթության և գիտության ոլորտների հիմնախնդիրների, դրանց լուծման ճանապարհների և այլ թեմաների մասին: