01.03.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԼՍԵԼՈՒ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏԵԼՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԼՍԵԼՈՒ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏԵԼՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ԵՊՀ աստղադիտարանը դպրոցական և այլ խմբերի համար իրականացնում է վճարովի ծառայություններ՝ պատմելով տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների մասին, ինչպես նաև կազմակերպելով աստղադիտակով երկնային մարմինների ցուցադրություն:

Իրական պատկերների ցուցադրությամբ տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների մասին հանրամատչելի դասախոսությունը տևում է 60 րոպե: Դրան կարող են մասնակցել ինչպես դպրոցականների, այնպես էլ այլ անձանց խմբեր:

 

Դպրոցականների համար դասախոսության մեկ տոմսի արժեքն է 300 դրամ, իսկ այլ անձանց համար հայերեն դասախոսությունն արժե 1000, ռուսերենը՝ 2000, իսկ անգլերենը՝ 3000 դրամ:

 

Երկնային մարմինների դիտումներն աստղադիտակով և մեկնաբանությամբ տևում է 10 րոպե: Դպրոցականների դեպքում մեկ տոմսն արժե 300 դրամ, իսկ այլ անձանց դեպքում հայերեն մեկնաբանությունը՝ 1000, ռուսերենը՝ 2000, իսկ անգլերենը՝ 3000 դրամ:

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ աստղադիտարանը գտնվում է Աբովյան 43 հասցեում: Մանրամասների համար կարող եք զանգահարել 077 23 29 32 կամ 095 06 94 14 հեռախոսահամարներով:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ու Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել:
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ». ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։